«Ֆեռոմագնիսականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆեռոմագնիսականություն''', մագնիսակարգավորված վիճակ, որի դեպքում նյութը կազմող մասնիկների մագնի...»:
(Տարբերություն չկա)

11:36, 29 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ֆեռոմագնիսականություն, մագնիսակարգավորված վիճակ, որի դեպքում նյութը կազմող մասնիկների մագնիսական մոմենտները միմյանց զուգահեռ են, և նյութն օժտված է ինքնաբերական մագնիսացմամբ։ Վերջինս ի հայտ է գալիս միայն որոշակի ջերմաստիճանից (Կյուրիի կետ) ցածր ջերմաստիճաններում: Այն նյութերը, որոնցում հաստատվել է ատոմային մագնիսական մոմենտների ֆեռոմագնիսական կարգավորվածություն, անվանում են ֆեռոմագնիսական նյութեր կամ ֆեռոմագնիսներ։ Դրանց մագնիսական ընկալունակությունը դրական է (104÷105


Ֆեռոմագնիսական նյութեր
Նյութ
K
Co 1388
Fe 1043
Fe2O3 948
FeOFe2O3 858
NiOFe2O3* 858
CuOFe2O3 728
MgOFe2O3 713
MnBi 630
Ni 627
MnSb 587
MnOFe2O3 573
Y3Fe5O12 560
CrO2 386
MnAs 318
Gd 292
Dy 88
EuO 69

Ֆեռոմագնիսական նյութերի ֆիզիկական հատկություններ

Մագնիսացումը և մագնիսական ինդուկցիան ոչ գծայնորեն փոխված են արտաքին դաշտի լարվածության մեծացման հետ՝ հասնելով հագեցման մինչև Н~100 է դաշտերում։ Մագնիսացման արժեքը կախված է նյութի մագնիսական «նախապատմությունից», որի հետևանքով Էլ դիտվում է մագնիսական հիստերեզիս։ Ֆեռոմագնիսական նյութերի ֆիզիկական հատկություններն Էապես կախված են ջերմաստիճանից։ Հագեցման մագնիսացումն առավելագույնն է Т=0 К դեպքում և ջերմաստիճանի աճի հետ մոնոտոն նվազում Է՝ դառնալով զրո Կյուրիի կետում։ Երբ Т >0, ֆեռոմագնիսական նյութն անցնում է պարամագնիսական, իսկ որոշ դեպքերում՝ հակաֆեռոմագնիսական։ Н=0 դաշտում այդ անցումը, որպես կանոն, երկրորդ կարգի ֆազային անցում Է։ Т=0 տիրույթում ֆեռոմագնիսական նյութի մագնիսական ընկալունակության ջերմաստիճանային կախումը տրվում է Կյուրի-Վեյսի օրենքով։ Նյութը ֆեռոմագնիսական է, եթե դրա ատոմներն ունեն սեփական հաստատուն (H-ից անկախ) մագնիսական մոմենտներ։ Նշված պայմանն իրականանում է անցումային տարրերի՝ չլրացված ներքին էլեկտրոնային թաղանթներ ունեցող ատոմներից բաղկացած նյութերում։

Ֆեռոմագնիսական նյութերն ըստ դասի

Ֆեռոմագնիսական բոլոր նյութերը կարելի է բաժանել 4 հիմնական դասի․

1․ չլրացված d-Էլեկտրոնային թաղանթներով մետաղական բյուրեղներ․ Fe, Co, Ni, որոնց 3d-թաղանթը լրացված չէ։

2․ Չլրացված f-թաղանթներով մետաղական բյուրեղներ [հազվագյուտ հողային տարրեր, որոնց 4f-թաղանթները լրացված չեն]։

3․ Ոչ մետաղական բյուրեղական միացություններ, որոնցում առկա է d- կամ f-անցումային տարրը։

4․ Դիամագնիսական մետաղական նյութում d- կամ f- անցումային տարրերի խիստ նոսրացված պինդ լուծույթներ։

Վերջին դեպքում մագնիսական կարգավորվածությունը կապված չէ բյուրեղական կարգավորվածության հետ, և ֆեռոմագնիսական նյութը մագնիսական տեսակետից ամորֆ համակարգ է մագնիսական մոմենտների չկարգավորված բաշխումով։ Մագնիսական կարգավորվածության առաջացումը պայմանավորված է փոխանակային փոխազդեցությամբ։ Ֆենոմենոլոգիական ձևով այն հաշվի է առնվում արդյունարար մոլեկուլային դաշտի միջոցով, որն ըստ Վեյսի տեսության պետք է համեմատական լինի նյութի մագնիսացմանը։ Վեյսի տեսությունը լավ է համընկնում փորձի հետ բարձր ջերմաստիճանների տիրույթում։

Մագնիսական դոմեններ

Արտաքին մագնիսական դաշտի բացակայության դեպքում թերմոդինամիկական հավասարակշռության վիճակում գտնվող ֆեռոմագնիսական նմուշը տրոհված է համասեռ մագնիսացում ունեցող առանձին տիրույթների՝ դոմենների, որոնց մագնիսացման վեկտորներն ունեն պատահական ուղղություններ, այնպես որ նմուշն ամբողջությամբ վերցրած զուրկ է մ՚ագնիսացումից։ Դոմենների առաջացումը պայմանավորված է փոխանակային և մ՚ագնիսական մոմենտների դիպոլային փոխազդեցությունների մրցակցությամբ։ Հարևան դոմենների միջև կա վերջավոր (10-5 սմ հաստությամբ) անցումային շերտ (այսպես կոչված «Բլոխի պատ»), որտեղ մագնիսացման վեկտորն անընդհատորեն փոխում է ուղղությունը։ Արտաքին մագնիսական դաշտում տեղի է ունենում դոմենների մագնիսացման փոփոխություն ինչպես ծավալի փոփոսության (թույլ դաշտերում), այնպես էլ մագնիսացման վեկտորի կոդմնորոշման փոփոխության (ուժեղ դաշտերում) հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։