Բացել գլխավոր ցանկը

Changes

=== Կարիերան ===
[[Պատկեր:Macaulay Culkin 1991 B.jpg|250px|մինի|ձախից|[[1991]] թվականին]]
Դերասանական ճանապարհը սկսվում է 4 տարեկանից, երբ նա խաղաց [[Նյու Յորք]]ի [[ֆիլհարմոնիկ]] [[թատրոն]]ում։ Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր ստացավ, [[1985]] թվականին նկարահանված «Կեսգիշերին» ({{lang-en|The Midnight Hour}}) ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր երկրորդական կերպար։ Ամբողջական ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց դա, «Հավասար հնարավորություններ» ({{lang-en|The Equalizer}}) ֆիլմն էր։ Առաջին գլխավոր դերը, որ նա ստացավ, «Հորեղբայր Բաք» ֆիլմնֆիլմում էր, որը նկարահանվեց [[1989]] թվականին, որտեղ նրա հետ նկարահանվել է [[Ջոն Քենդ]]ը։
 
[[1990]] թվականին էրկաններին հայտնվեց «Տանը մենակ» ֆիլմը, որը Կալկինի ճանապարհին ճակատագրական եղավ։ Կեվին Մակ-Կալիստերի դերը նրան բերեց առաջին մրցանակը՝ Ոսկե գլոբուս և «Տարվա փոքրիկ» տիտղոսը, իսկ նրա վճարը կասմում էր 100 հազար [[դոլար]]։ Ամերիկական և համաշխարհային տոմսարկղում ֆիլմը հավաքեց ավելի քան 500 մլն. [[դոլար]] և գրանցվեց [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրք]]ում, որպես առավելագույն գումար վաստակած կատակերգություն։ Մակոլեյի գլխավոր մենեջերը դարձավ նրա հայրը, բայց հորը որդին չէր հետաքրքրում, այլ նրա վաստակած գումարները, որոնք գնալով աճում էին։
 
Մեկ տարի անց նկարահանվեց «Իմ աղջիկը» ֆիլմը, որի դիմաց Կալկինը ստացավ ավելի քան մեկ միլիոն դոլար։ Նրա հետագա ֆիլմերից շատերը չէին տարբերվում ԿեվինիԿևինի դերից, իսկ նրանց վաճառքը գնալով իջնում էր։ Բացառություն եղավ «Տանը մենակ 2. Նյու Յորքում» ֆիլմը (Կալկինի վճարը հասավ 4 մլն. դոլարի, նա առաջին երեխա դերասանն էր, ով վաստակեց այդքան մեծ գումար), որը վաստակեց ավելի քիչ քան ֆիլմի առաջին մասը (3 մլն. դոլար), այնուամենայնիվ այն սիրվեց և առաջընթաց նկատվեց։ Հանդիսատեսը բացասական ընդունեց հոգեբանական «Լավ որդին» ֆիլմը, որտեղ Կալկինը որոշեց փոխել իր ոճը և դերը։
Կալկինի աստղային ճանապարհին հայրը որոշեց Մակոլեյի քույրերին և եղբայրներին ևս մտցնել դերասանական աշխարհ։ Շեյնի, Դակոտի և Քրիստիանի կարիերան շատ շուտ ավարտվեց, իսկ Քուինը «Լավ որդին» ֆիլմում խաղաց Մակոլեյի քրոջ դերը։ Քուինը դեր ստացավ նաև «Երազանք պահող փոքրիկը» մուլտսերիալում, որից հետո նրա կարիերան նույնպես ավարտվեց։ Դերասանական ճանապարհը կարողացան շարունակել միայն Կիրան և Ռորին, ովքեր սկզբում նկարահանվեցին Մակոլեյի հետ։
 
=== Կարիերայի մայրամուտը ===
Մակոլեյի հոր պահանջները (Մակոլեյի նկարահանման դիմաց վճարել միլիոններ) Մակոլեյի կարիերան կանգնեցրին լուրջ վտանգի առջև, հոլիվուդյան պրոդյուսերները չէին ցանկանում վերցնել Կալկինին միլիոնների դիմաց։ Բացի դրանից «Հոր հետ» ֆիլմում նա նոմինացվեց «հակա-[[Օսկար]]» մրցանակին և ստացավ Ոսկե Ազնվամորի «Ամենավատ տղարամդու դերը» տիտղոսում [[1995]] թվականին։ Այս անհաջողությունների հետ մեկտեղ խնդիրներ ծագեցին նաև ընտանիքում, որտեղ Պատրիսիայի և Քրիստոֆերի միջև վեճեր առաջացան՝ Կալկինին հատկացվող գումարների բաժանման հարցում (այս ժամանակ Կալկինի վաստակած ընդհանուր գումարը կազմում էր 35 միլիոն դոլար)։ Բացի այդ Քրիստոֆերը ստիպում էր, որ Կալկինը նկարահանվի ֆիլմերում, չնայած նրան, որ տղան շատ է հոգնում վերջին ժամանակները («Տերը» և «Հոր հետ» ֆիլմերի նկարահանումները իրականանում էին միաժամանակ)։ Ծնողների միջև վեճերի պատճառով Կալկինը [[1996]] թվականին որոշում է կայացնում որոշ ժամանակով թողնել նկարահանումները (նա 13 տարեկան էր, իսկ «Հարուստ Ռիչին» դարձավ նրա վերջին մանկական ֆիլմը)։
142 856

edits