«Շվանի բջիջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
No edit summary
Տող 4.
Շվանի բջիջները մասնակցում են աքսոններով նյարդային ազդակի ([[գործողության պոտենցիալ]]) հաղորդմանը, [[Նեյրոն|նյարդային]] բջիջների զարգացմանը, վերականգնմանն ու սնուցմանը, նյարդային արտաբջջային մատրիքսի ստեղծմանը, [[սինապս|սինապսային]] հաղորդման կարգավորմանը, հակածինների ներկայացմանը [[T-լիմֆոցիտ]]ներին: Շվանի բջիջների ախտահարումով ուղեկցվում են տարբեր հիվանդություններ:
 
Միելինապատ [[աքսոն]]ներում Շվանի բջիջները ստեղծում են միելինային թաղանթ, որը տեղ-տեղ ընդհատվում է [[Ռանվեի հանգույց]]ներով:<ref>Kalat, James W. Biological Psychology, 9th ed. USA: Thompson Learning, 2007.{{Page needed|date=April 2011}}</ref> Մեկ Շվանի բջիջը ծածկում է աքսոնի մոտաորապես 100 մկմ տարածք: Միելինապատման հատկությամբ Շվանի բջիջնեը նման են [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի [[օլիգոդենդրոցիտ]]ներին:
 
Չմիելինացնող Շվանի բջիջները ներգրավված են աքսոնների պահպանմանը: Նրանք շրջապատում են բարակ աքսոններին ([http://www.liv.ac.uk/~rbj/RBJ/rbjteaching/Schwann%20Cells.htm նկարի արտաքին հղում]) և ձևավորում [[Ռեմակի հանգույց]]ներ:<ref>[http://focus.hms.harvard.edu/2003/Oct24_2003/neurology.html "Medical Student Named Rhodes Scholar"] - FOCUS - News from Harvard Medical, Dental and Public Health Schools - Copyright © 2010 President and Fellows of Harvard College.</ref>