«Մասնակից:Narek Hayriyan/Ավազարկղ Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
=== Արտադրության միջոցների դասակարգում ===
Գյուղատնտեսության հիմնական միջոցները ներառում են մեծ թվով աշխատանքի միջոցներ, որոնք ստորաբաժանվում են արտադրական և ոչ արտադրական նշանակության խմբերի։
 
 
 
 
 
 
'''Գյուղատնտեսության գիտատեխնիկական առաջընթաց''', [[Տնտեսական աճ|տնտեսական հատվածի գիտության և տեխնիկայի աճի]] տեմպ, աշխատանքի նոր միջոցների, նյութերի, ժամանակակից տեխնոլոգիայի լայն կիրառում, ինվեստիցիաների մեծ մասի ուղղում նորամուծություններին։
 
== Նորամուծություն ==
Նոր կամ կատարելագործված արդյունքների (ապրանքներ, ծառայություններ), տեղեկատվական գործընթացների մշակումն ու արտադրական յուրացումն է։
 
Էկոնոմիկայի զարգացման շուկայական պայմանները մշտապես առաջադրում են ոչ միայն քանակական, այլ նաև որակական փոփոխությունների պահանջներ։ Այդ վերափոխումները կարելի է իրականացնել՝ օգտագործելով ամենաառաջավոր տեխնիկական, տեխնոլոգիական, գիտահետազոտական մշակումներն ու արտադրության մեջ դրանց ներդրումը։
 
Որպես տնտեսագիտական նոր կատեգորիա «Նորամուծություն» հասկացությունը [[20-րդ դար]]ի առաջին տասնամյակում գիտական շրջանառության մեջ է մտցրել [[Շումպետեր|Ի․ Շումպետերը]]։ Այ հասկացության մեջ, բացի տեխնիկական նորամուծությունից, Շումպետերը ներառում է նաև կազմակերպական, կառավարչական, [[Մարքեթինգ|մարքեթինգային]], [[Ֆինանսական համակարգ|ֆինանսական նորամուծությունները]], նոր [[շուկա|շուկաները]], մատակարարման նոր աղբյուրներն ու ռեսուրսների նոր զուգակցումները։
 
Նորամուծությունը ձեռնարկության հստակ գործիք է՝ նոր, տարբեր բնույթի գործարարության կամ ծառայություն ստեղծելու համար։ Այն կարող է ներկայացվել որպես տեսություն, կարող է յուրացվել և կիրառվել։ Այն գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքների օգտագործումն է՝ արտադրության, [[Գիտություն|գիտության]], [[Մշակույթ|մշակույթի]], [[Կրթություն|կրթության]] և այլ ոլորտների տնտեսական, սոցիալական ու իրավական հարաբերությունները կատարելագործելու համար։