«Կարա-Կոյունլուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Կարա-կոյունլուներ''' (թյուրք. ''qara'' «սև» և ''qoyun'' «ոչխար»; բառացի. «սև ոչխարավորներ», {{lang-az|Qaraqoyunlu}}<ref>[http://www.iranicaonline.org/articles/azerbaijan-x Azeri literature]<blockquote>.The 9th/15th century saw the beginning of a more important period in Azeri cultural history. The position of the literary language was reinforced under the Qara Qoyunlūs (1400-68), who had their capital in Tabrīz. Jahān Shah (r. 841-72/1438-68) himself wrote lyrical poems in Azeri using the pen name of Ḥaqīqī.<blockquote></ref>), [[Թյուրքեր|թյուրքական]] [[Օղուզներ|օղուզական]] քոչվոր ցեղերի միավորում և թուրքմենական դինաստիա, որը գոյություն է ունեցել 14-15-րդ դարերում Առաջավոր Ասիայում, այժմյան [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]], [[Ադրբեջան]]ական Հանրապետությանի, արևելյան [[Թուրքիա]]յի, հյուսիսարևմտյան [[Իրան]]ի և [[Իրաք]]ի տարածքում<ref>Всемирная история. Т.7, Т.10, Т.11.: Минск, 1996</ref>։
 
Կարա-Կոյունլուները դրոշակի վրա կրել են սև [[խոյ]]ի պատկեր։ 14-րդ դարում տարածվել են [[Մեծ Հայք]]ի կենտրոնական և հարավային նահանգներում, [[Ատրպատական]]ում։ [[1378]] թվականին [[Կարա-Մուհամմադ]]ը միավորել է [[Ալաշկերտ]]ում և [[Կոգովիտ]]ում հաստատված կարա-Կոյունլուների բոլոր ցեղերը, ստեղծել ինքնուրույն [[ամիրայություն]]։ Նրա որդին՝ [[Կարա-ՑուսուֆՅուսուֆ]]ը, իրեն է ենթարկել [[Հայաստան]]ի ու Ատրպատականի մեծ մասը, [[1393]] թվականին պարտվել [[Լենկթեմուր]]ից, սակայն [[1405]] թվականին վերականգնել է իր իշխանությունը, [[1408]] թվականին նվաճել [[ՀուլավյանՀուլավուներ]]ի իշխանությանը ենթակա երկրների մեծ մասը։ [[1410]] թվականին, [[Մշո դաշտ]]ում, պարտության մատնելով ակ-Կոյունլու [[Կարա-Յուլուք Օսման]]ին, ամրացրել է իր պետության սահմանները, [[1411]] թվականին գրավել [[Բաղդադ]]ը։
 
Կարա-ՑուսուֆիՅուսուֆի որդի [[Իսքանդար]]ը, ձգտելով ստեղծել կենտրոնացված պետություն, փորձել է ստանալ հայերի օժանդակությունը, իրեն հռչակել է «շահ թվականիշահի Արման» (թագավոր Հայոց), պետական և զինվորական բարձր պաշտոններ է տվել հայ [[ֆեոդալ]]ների ներկայացուցիչներին (Սյունյաց Ամիր [[Ռուստամ Օրբելյան]] և ուրիշներ)։ Իսքանդարը [[Սեբաստիա]]յի, [[Խարբերդ]]ի, [[Դերջան]]ի և [[Արևմտյան Հայաստան]]ի այլ վայրերի հայ բնակչությանը զանգվածային բռնագաղթով բնակեցրել է Սյունիքում և Այրարատում։ [[1426]] թվականին գրավել է Մակուի բերդը՝ վերացնելով այնտեղի հայկական կաթոլիկ իշխանությունը։ Այնուհետև հնազանդեցրել է Շիրվանշահ Խալիլուլահ I-ին։ Արշավելով արմ.արևմուտք, Լենկթեմուրի որդի [[Շահռուխ]]ը [[1435]] թվականին գահը հանձնել է Իսքանդարի եղբորը՝ [[Ջհանշահ]]ին, որի օրոք Կարա-Կոյունլուների տերությունը հասել է իր զարգացման գագաթնակետին։
 
Ջհան շահը [[1453]] թվականին արշավել է [[ԹեմուրյանԹեմուրինաներ]]ներիի պետության վրա, մի քանի տարվա ընթացքում նվաճել [[Իրան]]ը։ Ելնելով իր տերության շահերից՝ Ջհանշահը համեմատաբար մեղմ քաղաքականություն է վարել պետության տնտեսական կյանքում կարևոր դեր կատարող հայերի վերնախավի նկատմամբ։ Սերտ կապերի մեջ է եղել [[Աղթամար]]ի կաթողիկոս Զաքարիա 3-րդի հետ։ Օժանդակել է հայոց կաթողիկոսության գահը Էջմիածնում վերահաստատելուն։ Պահպանվել են Ջհանշահի, նրա կնոջ և որդու՝ [[Հասան-Ալի]]ի՝ [[Գանձասար]]ի կաթողիկոսների և [[Տաթև]]ի առաջնորդների հոգևոր իշխանությունն ու հարկային արտոնությունները հաստատող հրովարտակներ։ Կարա-Կոյունլուների պետությունը հենվում էր քոչվորական ռազմաֆեոդալական ավագանու և [[մահմեդական]] հոգևորականության վրա։ Թուրքմենական և քրդական ցեղերի առաջնորդները ժառանգական տիրության իրավունքով Կարա-Կոյունլուների [[սուլթան]]ից ստացել են ընդարձակ երկրամասեր։ [[1467]] թվականին ակ-Կոյունլուները, [[Ուզուն Հասան]]ի գլխավորությամբ, [[ճապաղջուրՃապաղջուր]]ի մոտ պարտության մատնելով և սպանելով Ջհանշահին, գրավել են Հայաստանը, [[Ատրպատական]]ը, [[Ասորիք]]ը և այլն։ [[1468]] թվականի հուլիսին [[Սարանդ]]ի դաշտում, վճռական ճակատամարտում Ջհանշահի ավագ որդի Հասան-Ալիի զորքերն անցել են Ուզուն Հասանի կողմը, որն իր իշխանությունը տարածել է Կարա-Կոյունլուներին ենթակա բոլոր երկրների վրա։ Ստեղծվել է [[ակկոյունլուների պետություն]]ը:
 
== Տես նաև ==