«Սիսիանի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր, փոխարինվեց: → (4)
Տող 22.
}}
 
'''Սիսիանի պատկերասրահ''', [[Հայաստանի ազգային պատկերասրահ|ՀԱՊ]]-ի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է [[1996]] թվականից։
 
== Ցուցադրություն ==
Ցուցադրությունում ներկայացված են [[19-րդ դար]]ավերջից մինչև մեր ժամանակների հայ նշանավոր նկարիչների ստեղծագործությունները։ Դրանց միջոցով այցելուն հնարավորություն ունի ծանոթանալու հայ գեղանկարչության անցած ճանապարհին։ Ազգային կերպարվեստի ուրույն գծերը դրսևորվում են բնանկարի, թեմատիկ նկարի, [[դիմանկար]]ի, [[նատյուրմորտ]]ի ավանդական ժանրերում, որոնք ներառում են ժողովրդի պատմական անցյալի ու ներկա կյանքի, կենցաղի ընդգրկուն պատկերը։ [[Բնանկար]]ի ժանրը այստեղ ներկայացված է [[Եղիշե Թադևոսյան]]ի, [[Փանոս Թերլեմեզյան]]ի, [[Ռաֆայել Շիշմանյան]]ի, [[Սեդրակ Առաքելյան]]ի, [[Գաբրիել Գյուրջյան]]ի, [[Խաչատուր Եսայան]]ի, [[Զաքար Խաչատրյան]]ի և այլոց ստեղծագործություններով։ Տարբեր ժամանակաշրջանների ներկայացուցիչ ու ստեղծագործական նախասիրությունների տեր նկարիչների դիմանկարներն առանձնանում են հոգեբանական ճշգրիտ ու դիպուկ բնութագրումով, մարդկային խառնվածքի ու նկարագրի ցայտուն գծերի հայտնաբերումով։ Նրանց հերոսները պատմական անցյալի ու մեր մշակույթի երախտավորներն են, ժամանակակից մարդիկ իրենց բազմազան խոհերով ու ապրումներով։ Դիմանկարներով են ներկայացված նաև [[Ստեփան Աղաջանյան]]ը, [[Հենրիկ Սիրավյան]]ը, [[Ռաֆայել Աթոյան]]ը, [[Աշոտ Մելքոնյան]]ը։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում [[Փարավոն Միրզոյան]]ի վրձնած բանաստեղծ [[Համո Սահյան]]ի դիմանկարը։
 
Ստեղծագործական լայն դիապազոնով ուշագրավ են [[Իսաբեկյան Էդուարդ|Էդվարդ Իսաբեկյան]]ի էքսպրեսիվ, [[Մկրտիչ Քամալյան]]ի գունագեղ ստեղծագործությունները, ինչպես նաև [[Ռուբեն Շահվերդյան]]ի դեկորատիվ աշխատանքները։