«Ջրափի»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր, փոխարինվեց: ։Գ → ։ Գ, →
չ (մանր-մունր, փոխարինվեց: ։Գ → ։ Գ, →)
}}
 
'''Ջրափի''', Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, Մարալիկ քաղաքից 16կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Չըռփլի, Չորթուլի, Ջրարփի, Քյորփիլու, Կեկաչ, Դեղաճ անվանումները։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով Ջրափի գյուղը ստեղծվել է 1974 թ-ին Ներքին և Վերին Ջրափի գյուղերի ապաբնակեցվելուց հետո։ Ջրափի է վերանվանվել 1947 թ-ին։Գյուղըին։ Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա սարահարթում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա։
== Կլիմա ==
Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են։
== Բնակչություն ==
Բնակչության նախնիները գաղթել են [[Արևմտյան Հայաստան]]ի [[Ալաշկերտ]]ի, Բուլանղի, [[Մուշ]]ի, [[Էրզրում]]ի շրջաններից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը [[2013]] թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 847 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 33%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 15%։ Ունի 91 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։
Ջրափիի ազգաբնակչության փոփոխությունը.<ref name=hay_gyux>{{cite web|url=http://www.cadastre.am/storage/files/pages/pg_907871769_HH_bnak._bar..pdf |title=Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171|date= |accessdate=2014 Մայիսի 8}}</ref>
 
281 469

edits