«Գուգարաց թեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (39) oգտվելով ԱՎԲ
չ մանր-մունր, փոխարինվեց: → (14)
Տող 30.
=== Գուգարքն Արշակունիների օրոք ===

[[Գուգարք]]ն [[Արշակունիներ]]ի օրոք Հայաստանի կողմնապահ 4 բդեշխություններից մեկն էր՝ Ցուրտավ (Գաջենք) նստավայրով, որ նաև եպիսկոպոսական աթոռանիստ էր։ Ցուրտավն ավերվել է արաբական արշավանքների շրջանում, բայց մինչ այդ արդեն, հայ-վրացական եկեղեցական պառակտման հետևանքով, կորցրել էր իր նախկին ազդեցությունը։ Ցուրտավի թեմի տարածքի հիմնական մասը հետագայում դարձել է Հաղպատի եպիսկոպոսության ենթակա տարածք։

=== Գուգարքը Բագրատունիների օրոք ===

Բագրատունիների կողմից պետականության վերականգնումից հետո Գուգարքի եկեղեցական կյանքը նոր շունչ է ստանում հատկապես [[Սանահին]]ի ([[967]] թ.) և [[Հաղպատ]]ի ([[977]] թ.) թագավորաշեն վանքերի հիմնադրմամբ։ Ըստ [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ]]ի հաղորդած տվյալների՝ այս վանքերի միաբանների թիվը հասել է 500-ի։ Բագրատունիների ժամանակ Գուգարքի եկեղեցական իշխանությունը հաստատվել է Տաշիր գավառում։
[[979]] թ. , երբ Սմբատ Բագրատունի թագավորը գալիս է Սանահին, ժամանակի Կաթողիկոսի օրհնությամբ և հատուկ կոնդակով այս վանքը հռչակվում է որպես Տաշիրի եպիսկոպոսի նստավայր. վանքի վանահայր Եսայի վարդապետի` եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո թագավորը հաստատում է եպիսկոպոսության ենթակա տարածքը՝ Վրաստանի սահմանից սկսած մինչև Նիգ և [[Շիրակ (գավառ)|Շիրակ]] գավառները։ Սմբատ թագավորը հանգամանորեն նշում է եպիսկոպոսության ենթակա ընդարձակ տարածքը, որը հյուսիսում Տփղիսի (Թբիլիսի) սահմանից հասնում է մինչև Շիրակ, արևմուտքում՝ Նիգ գավառ (նախկին Ապարանի շրջան) և հարավում՝ [[Կոտայք]]։

Տող 51.

Խորհրդային շրջանում (մինչև 1990 թ.) միայն Լոռու տարածքում էին գործում եկեղեցիներ` [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Վանաձոր)|Վանաձորի Սուրբ Աստվածածին]] և Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցիները` երեք հոգևորականներով։
1990թ. [[Վազգեն Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հաստատվեց Գուգարաց թեմը՝ իր մեջ ընդգրկելով այսօրվա [[Տավուշի մարզ]]ն ամբողջությամբ և նախկին [[Թումանյան (քաղաք)|Թումանյանի շրջան]]ը (առաջնորդական նստավայրը՝ [[Դիլիջան]] քաղաքը)։ Առաջնորդ նշանակվեց Արսեն արքեպիսկոպոս Պերբերյանը ([[1990]]-[[1995]] թթ.)։ Նույն թվականի ապրիլի 15-ին վերաբացվեց Հաղպատի նշանավոր վանքը` վանահայրությամբ Տեր Եզնիկ քահանա Պետրոսյանի (1990-[[1991]] թթ.), բացվեց հոգևոր դպրանոց` 20 ուսանողներով, հրատարակվեց Հաղպատավանքի «Օրացույցը» ամսագիրը։ [[1992]] թ.-ին ուսանողությունը, վանահոր հետ միասին, տեղափոխվեց [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]], և դադարեց վանահայրությունը։

=== Գուգարքը հետխորհրդային շրջանում ===

Թեմն իր վարչատարածքային սահմաններով ձևավորվեց [[1996]] թ. [[մայիսի 30]]-ին, [[Գարեգին Ա]] Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և սրբատառ կոնդակով՝ ներառելով Լոռու և Տավուշի մարզերն ամբողջությամբ (Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, [[Տաշիր]], [[Ալավերդի]], Թումանյան, Իջևան, Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան, Կողբ քաղաքներն իրենց տարածաշրջաններով) առաջնորդանիստ ունենալով Վանաձոր քաղաքը` Սբ. Աստվածածին եկեղեցով, իսկ հետագայում ([[2005]] թ.) առաջնորդանիստ դարձավ Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի նորակառույց եկեղեցին։ 1996 թվականից Առաջնորդ նշանակվեց [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ վարդապետ Չուլջյան]]ը, ով մեկ տարի անց` [[1997]] թ-ի հունիսին, Գարեգին Ա Հայոց Հայրապետի ձեռամբ օծվում է եպիսկոպոս, իսկ [[2012]]թ-ին [[մայիսի 17]]-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորվվեց Արքության պատիվ։
Երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տնօրինությամբ սկիզբ առած և Գարեգին Ա Կաթողիկոսի շարունակած վարչատարածքային բարեփոխումների գործը 20-րդ դարավերջին Հայ Եկեղեցու բարեկարգմանը միտված եզակի երևույթներից է։ Վազգեն Ա Կաթողիկոսն ստեղծեց Արցախի, [[Սյունյաց թեմ|Սյունյաց]] և Գուգարաց թեմերը, իսկ Գարեգին Ա Վեհափառը 1996 թվականին վերակազմավորեց և ընդլայնեց Գուգարաց թեմը, ապա միաժամանակ նորաստեղծ թեմեր հռչակեց [[Արմավիրի թեմ|Արմավիրի]], [[Արագածոտնի թեմ|Արագածոտնի]], [[Կոտայքի թեմ|Կոտայքի]], Գեղարքունիքի մարզերը ինչպես նաև Հայաստանից դուրս` [[Հարավային Ռուսաստանի թեմ|Հարավային Ռուսաստանի]] և [[Ուկրաինայի թեմ]]երը։
[[2010]] թ. [[դեկտեմբերի 10]]-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. [[Գարեգին Բ Ոսկեհատցի|Գարեգին Բ]] Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով Տավուշի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Գուգարաց թեմի կազմից և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ նշանակվեց Թորգոմ վարդապետ Տոնիկյանը <ref>{{cite book|author=|title=Մալաթիայից Հայաստան. Առաջնորդություն Գուգարաց թեմ, 2014}}</ref>։

== Գուգարաց թեմի առաջնորդարան ==
[[1999]] թվականին [[Սեպուհ Չուլջյան|Սեպուհ սրբազանի]] մեծադիր ջանքերով, չորս տարվա համառ պայքարի արդյունքում ձեռք է բերվում հայտնի Թաիրովների` [[1895]] թվականին կառուցված, սակայն ավերման եզրին գտնվող ամառանոցը, որը հիմնովին վերակառուցվում և կահավորվում է` [[2000]] թվականի դեկտեմբերից ծառայելով որպես Գուգարաց թեմի առաջնորդարան։ Առաջնորդարանի երկրորդ հարկի պատին Սրբազանը արձանագրում է.

ՅՈՅԺ ՑԱՆԿԱՑԱՅ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԿԱՌՈՅՑՆ ԶԱՅՍ,

ԹԷՊԷՏԵՒ ԷՐ ԽԱՐԽՈՒԼ ՍԱՍՏԻԿ ՎՆԱՍՈՒԱԾ,

Տող 66.
ՆՈՐՈԳԵԱԼ ԿԱՀԱՒՈՐԵՑԻ ՇՈՒՐՋ ՊԱՏԵԱԼ

ԵԿԵՂԵՑԱՒ, ՊԱՐՏԻԶԻՒ ԵՒ ԽԱՉՔԱՐՕՔ

Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱՐԺԱՆԱՒՈՐ ՅԱՋՈՐԴԱՑ

ՍԵՊՈՒՀ ԵՊՍ. ՉՈՒԼՋԵԱՆ

ՅԱՄԻ ՏԵԱՌՆ 2000Թ.

Այդ նույն ժամանակահատվածում առաջնորդարանի ընդարձակ բակը կանաչապատվում և ձևավորվում է ծաղկանոցով, արծաթափայլ և հազվագյուտ տեսակի այլ եղևնիներով։ Տարածքում տեղադրվում են «Պապանի գյուղ» կոչվող տեղանքից բերված և նորոգված պատմական երեք խաչքարեր։ Տեղադրվում են Շուշիի ազատագրմանը և Պոլսո Հայոց Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Նարոյեանի հիշատակին նվիրված խաչքարերն ու վարպետ Մեհրաբի քանդակազարդ պատմական աղբյուր-հուշարձանը։

[[2000]] թվականին վերակառուցվում է առաջնորդարանին կից շինությունը, ավելացվում է զանգակատուն և օծվում` որպես Սբ. Սարգսի անունը կրող եկեղեցի։ Եկեղեցուն կից կառուցվում է սրահ միջոցառումների և հանդիսությունների համար։ Եկեղեցու ներքնահարկի ընդարձակ սրահը ստորգետնյա ջրերի հեռացման աշխատանքներից հետո վերանորոգվում է իբրև թանգարանային ցուցասրահ։
Տող 77.

== Եկեղեցիներ, մատուռներ ==
Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Լոռու մարզում կան 64 կանգուն սրբատեղիներ` 5 վանական համալիր, 37 եկեղեցի, 24 մատուռ։
1996-2013 թթ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջնորդության տարիներին Լոռու մարզում կառուցվել են նոր 10 եկեղեցիներ, վերանորոգվել և վերակառուցվել են 27 եկեղեցիներ։ 2014 թվականին թեմում կանոնավոր ծառայություն է մատուցվում գործող 39 եկեղեցիներում։