«Ղուկաս Ինճիճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
1770-ին հայրը նրան ուղարկում է Վենետիկի [[Մխիթարյան միաբանություն]]։ Այնտեղ հետագայում աշակերտում է միաբանության առաջնորդ, [[արքեպիսկոպոս]] [[Ստեփանոս Ագոնց Քուվեր]]ին (1740-1824)։ 1774 թ. ընտրում է հոգևորականի կյանքը, դառնում Մխիթարյան միաբանության անդամ։ 1786-ի վերջերին գնում է Կ. Պոլիս, որտեղ մնում է չորս տարի։ 1790-ին վերադառնում է [[Վենետիկ]]։ 1805-ի մարտի 14-ին բուժման և աշխարհագրական որոշ վայրեր աչքի անցկացնելու համար կրկին գալիս է Կ. Պոլիս։
 
Մեծ վաստակ ունի 1810-ին հիմնադրված [[Արշարունյաց միություն]]ում, որի նպատակն էր հայերի շրջանում տարածել նոր հայերենով հրատարակված գրքերը։ 1815-ին բռնկված հրդեհից նրա ամբողջ գրադարանը մոխրի է վերածվում։ Այրվում են նաև Օսմանյան պետության աշխարհագրության երկրորդ և երրորդ հատորները։ 1819-ին Տյուզյան ընտանիքի գլխին եկած փորձանքի ժամանակ նրանց հետ ծանոթ լինելու վախից փախչում է [[Օդեսա]]։ Դրությունը կարգավորվելուց հետո՝ 1820-ին, կրկին վերադառնում է Կ. Պոլիս։ Այդ ընթացքում Տյուզյան ընտանիքի հովանավորության տակ գտնվող [[Արշարունյաց միություն]]ը կազմալուծվում է։ Այդ պատճառով ավարտվեց նաև միության կողմից ֆինանսավորվող «[[Եղանակ Բիւզանդեան|Եղանակ Բյուզանդյան]]» կոչված տարեգրքի հրատարակությունը։
 
1828-ին սկզբներին Կ. Պոլսի կաթոլիկ հայերն [[Անկարա]]յից աքսորվեցին, Ինճիճյանն էլ Կ. Պոլսում մնալը վտանգավոր համարելով՝ նույն տարվա մայիսին վերադարձավ Վենետիկ։ Այստեղ մեկ տարի առաջ մահացած [[Գաբրիել Ավետիքյան]]ի (1751-1827) փոխարեն ընտրվում է միաբանության փոխառաջնորդ և պաշտոնավարելու ժամանակ էլ վախճանվում։