«Միջազգային առևտուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «== Միջազգային առևտուր ==

'''Միջազգային առևտուրը''', երկրների միջազգային սահմանների և տարածքնե...»:

No edit summary
Տող 1.
== '''Միջազգային առևտուր''' ==

[['''Միջազգային առևտուրը''']], երկրների միջազգային սահմանների և տարածքների միջև կապիտալի, ապրանքների և ծառայությունների փոխանակումն է: Այս տեսակի առևտուրը նպաստում է համաշխարհային տնտեսության ձևավորմանը, որտեղ [[գները]], [[առաջարկն]] ու [[պահանջարկը]] կարող են ազդել և փոխվել տարբեր համաշխարհային իրադարձությունների արդյունքում: Շատ երկրներում այսպիսի առևտուրը կարևոր դեր է խաղում և ապահովում է համախառն ներքին արդյունքի/[[ՀՆԱ]]-ի մեծ մասը: Մինչդեռ միջազգային առևտուրը ավելի շատ ներկայացված է պատմության մեջ, բայց դրա տնտեսական, քաղաքական և սոցիալական նշանակությունը վերջին դարաշրջանում էլ ավելի է աճում: Քաղաքական ասպեկտը, միջազգային առևտրի մեջ դիտարկելիս, հաշվի ենք առնում այն փաստը, որ միջազգային առևտուրը ենթադրում է առևտուր/փոխանակում տարբեր երկրների և ազգերի միջև, հետևաբար քաղաքական ոլորտում առավել խաղաղ երկրները ունեն միջազգային առևտրում մասնակցության առավել մեծ հնարավորություններ: Բացի դրանից, երկու երկիր կփոխանակվեն տարբեր ապրանքներով կամ ծառայություններով, եթե ունեն բարեկամական կամ խաղաղ հարաբերություններ:

==== '''Ընդհանուր նկարագիրը''' ====

==== Ընդհանուր նկարագիրը ====

Համաշխարհային մասշտաբով միջազգային առևտուրը սպառողներին և երկրներին հնարավորություն է տալիս օգտվել այն ապրանքներից և ծառայություններից, որոնք հասանելի չեն սեփական երկրում: Գրեթե ցանկացած ապրանք կարելի է գտնել միջազգային շուկայում: Օրինակ նավթ, հագուստ, մթերք, արժեթղթեր և այլն: Եվ ծառայությունները, որոնք ևս գնվում և վաճառվում են միջազգային շուկաներում, օրինակ` տուրիզմը, խորհրդատվությունը, տրանսպորտային ծառայությունները և այլն: Այսպիսով, այն գործընթացը, երբ ապրանքները վաճառվում են համաշխարհային շուկայում համարվում է արտահանում, իսկ այն ապրանքները, որոնք գնվում են` ներմուծում:
Եվ արտահանումը, և ներմուծումը հաշվարկվում է յուրաքանչյուր երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվների բաժնում:
Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել միջազգային առևտրի վրա: Այդպիսի գործոնների օրինակներ են` համաշխարհային տնտեսության գլոբալացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը, նորագույն տրանսպորտային միջոցները և այլն: Միջազգային առևտուրը հատկապես հատկանշական է շարունակական գլոբալացման պայմաններում: Առանց միջազգային առևտրի, ազգերը` իրենց սահմաններին համապատասխան, կունենային ապրանքների և ծառայությունների սահմանափակ քանակություն:

==== '''Միջազգային և ներքին առևտուր տարբերությունը''' ====

Ընդհանուր առմամբ միջազգային առևտուրը չի տարբերում երկրների ներքին/տեղական առևտրից, քանի որ, ըստ էության, երկու դեպքում էլ առևտուր անելու մոտիվացիան նույնն է: Պարզապես միջազգային առևտրում ներգրավված մասնակիցներն են տարբեր, ինչպես նաև ինքնին առևտուր կատարելու ձևը, այսինքն առևտուրը կատարվում է սահմաններից դուրս կամ երկրի սահմաններում:
Ներքին և միջազգային աևտրի ամենամեծ տարբերությունն այն է, որ վերջինս ավելի ծախսատար է: Պատճառն այն է, որ միջազգային առևտուրը ենթադրում է սահմաններից դուրս առևտուր, իսկ սահմանային ծախսերը ենթադրում են բարձր տարիֆներ, ծախսեր` կապված ապրանքների ուշացման հետ, կամ ծախսեր կապված երկրների որոշ գործոնների հետ, օրինակ` մշակույթ, լեզվի տարբերություններ, իրավական դաշտ:
Մեկ այլ կարևոր տարբերություն ներքին և միջազգային առևտուրների միջև, այն է. արտադրության գործոնները, ինչպիսիք կապիտալն ու աշխատուժն են առավել շարժունակ են երկրի ներսում քան երկրի սահմաններից դուրս: Այդ պատճառով միջազգային առևտուրը առավել սահմանափակված է ապրանքների և ծառայությունների առևտրի մասով, և քիչ` կապիտալի, աշխատուժի և այլ արտադրական գործոնների մասով: Այսինքն, սա նշանակում է, որ տարբեր երկրներ ունեն տարբեր հնարավորություններ և տարբեր արտադրական գործոններ: Առավել նպատակահարմար կլինի երկրի համար ներմուծել այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք նա չի կարող արտադրել կամ կարող է արտադրել, բայց շատ ժամանակատար և ծախսատար ռեսուրսների հաշվին: Եվ հակառակը, ճիշտ է այն պնդումը, որ երկիրը պետք է արտահանի այնպիսի արտադրական գործոններով արտադրված ապրանքներ և ծառայություններ, որոնք քիչ ժամանակ և ծախս են պահանջում:
Միջազգային առևտուրը թույլ է տալիս հարուստ երկրներին առավել արդյունավետ օգտագործել իրենց ռեսուրսները, ինչպիսիք են աշխատուժը, տեխնոլոգիաները և կապիտալը: Քանի որ տարբեր երկրներ առանձնահատուկ են` ունենալով տարբեր առավելությունները, օրինակ` հող, կապիտալ, աշխատուժ, տեխնոլոգիա և այլն: Հետևաբար նման երկրները կարող են իրենց ունեցած ռեսուրսներով ավելի արդյունավետ և քիչ ծախսերով արտադրել ապրանքներ և վաճառեն ավելի էժան: Միջազգային առևտրում սա նշանակում է` երկիրը մասնագիտանում է տվյալ ապրանքի արտադրության մեջ:

=== '''Միջազգային առևտրի մոդելներ''' ===

===== ''Պատմությունը'' =====

Միջազգային առևտուրը իրենից ենթադրում է տարբեր երկրների միջև արտահանման և ներմուծման գործընթացներ: Միջազգային առևտրի մոդելները համաշխարհային առևտրի հիմունքներն են, որոնք նկարագրում են դեռևս մերկանտիլիստների ժամանակներից ձևավորված միջազգային առևտրին առնչվող տեսությունները: Բոլոր մոդելների հիմքում ընկած է այն հիմնական գաղափարը, որ երկրները պետք է ավելի շատ արտահանեն, քան ներմուծե, այսպիսով թույլ չտալով հումքի արտահանումը:

===== ''Ադամ Սմիթ'' =====

Որպես միջազգային առևտրի առաջին մոդել հանդես է գալիս Ադամ Սմիթի բացարձակ առավելությունների տեսությունը, այն է` երկրները պետք է արտահանեն այն ապրանքը, որի արտադրության մեջ նրանք ունեն բացարձակ առավելություն: Այսինքն երկրները ունենում են կոնկրետ արտադրանք մեծ քանակով և համեմատաբար էժան թողարկելու և արտահանելու առավելություն:

===== ''Դավիթ Ռիկարդո'' =====

Դավիթ Ռիկարդոյի մոդելի հիմքում ընկած է այն գաղափարը, որ երկրները պետք է արտահանեն այն ապրանքները, որոնց արտադրության մեջ նրանք ունեն համեմատական առավելություն: Այս տեսությունը կոչվում է համեմատական առավելությունների տեսություն: Ըստ էության Դ. Ռիկարդոյի մոդելը ցույց է տալիս, որ մասնագիտացում և արտաքին առևտուրը փոխշահավետ են ոչ միայն բացարձակ այլև համեմատական առավելության դեպքում:

===== ''Հեքշեր-Օհլին'' =====

Միջազգային առևտրի մեկ այլ տեսություն մշակել են երկու շվեդ տնտեսագետներ` Հեքշերը և Օհլինը: Մոդելը կրում է հենց տնտեսագետների անունը` Հեքշեր-Օհլին մոդել: Ըստ այս մոդելի երկիրը պետք է արտահանի այնպիսի արտադրանք, որի արտադրության մեջ կիրառվել է տվյալ երկրի ամենաառատ ռեսուրսը և համապատասխան ներմուծի այնպիսի ապրանքներ, որի արտադության մեջ կիրառվել է իր համար պակասորդ հանդիսացող ռեսուրսը:
Հեքշեր-Օհլին մոդելը կատարում է հետևյալ հիմնական ենթադրությունները.
Տող 26 ⟶ 30՝
* Տեխնոլոգիան նույնն է երկրներում, սա համարվում է երկարաժամկետ ենթադրություն
* Նախասիրությունները նույնպես նույնն են:

=== '''Գրականություն''' ===

# P.R. Krugman, International Economics, 7th Edition, 2006
# Dominick Salvatore, International Economics, 9th Edition, 2007