«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 66.
Իրանաբնակ թյուրքական ցեղերը Արևելյան Հայաստանի Արցախ, Ուտիք և Սյունիք նահանգներին անվանում են ՂԱՐԱԲԱՂ՝ [[Թուրքերեն|թուրք.]] ղարա՝ սև, [[Պարսկերեն|պարսկ.]] բաղ՝ այգի։
 
Ամբողջ [[Արևելյան Հայաստան]]ում ամենաազդեցիկը Ղարաբաղի կուսակալության հայ իշխաններն էին, որոնց պարսիկները կոչում էին մելիք։ Մելիքները ինքնավար ու ինքնիշխան կառավարողներ էին, որոնք հաճախ էին պատերազմում կուսակալի զորքերի դեմ։ Դեռ [[Ակկոյունլուների պետություն|ակ-կոյունլու]] և [[Կարա-ԿոյունլուներԿարակոյունլուների պետություն|կարա-կոյունլու]] թուրքմենների տիրապետության]] շրջանում Արևելյան Հայաստանում [[Խաչենի իշխանություն]]ն անընդմեջ գոյատևած միակ պետական կազմավորումն էր։ Օտար տիրակալների կործանարար հարվածներից թուլացած ու մանրացած Խաչենի իշխանություն կառչած էր մնում հայրենի երկրին՝ գերագույն ջանքերով պահպանելով ազգային ինքնությունը։ [[XVI դար]]ի 2-րդ կեսի պարսկա-թուրքական պատերազմների շրջանում Խաչենի իշխանության կազմում գոյատևող գավառական մանր տոհմակից իշխանություններն արդեն ունեին որոշակի սահմաններ և քաղաքական֊տնտ եսական կյանքի ինքնուրույն բնագավառներ։ Մնում էր գերագույն տիրապետողի վավերացումը, որը և կատարեց շահ Աբբաս I-ը [[1603]] թ.՝ [[Խաչենի իշխանություն|Խաչենի իշխանության]] գավառների իշխանավորներին օժտելով մելիքական տիտղոսներով ու կոնկրետ իրավունքներով։
 
[[Արցախ]]ի նշանավոր մելիքներից էին [[Գյուլիստան]]ի ([[Շահումյանի շրջան]]), [[Ջրաբերդ]]ի ([[Մարտակերտի շրջան]]),[[Խաչեն]]ի ([[Ասկերանի շրջան]]), [[Վարանդա]]յի ([[Շուշի]]ի և Մարտունու շրջաններ), [[Դիզակ]]ի ([[Հադրութի շրջան]]) մելիքությունները։ [[Սյունիք]]ում հայտնի էին [[Քաշաթաղ]]ի ([[Քարվաճառ|Քարվաճառի շրջան]]), [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]]ի ([[Սիսիան]]ի, [[Գորիս]]ի և [[Կապան]]ի շրջաններ) և [[Մեղրի]]ի մելիքությունները։ Ընդհուպ մինչև [[18]]-րդ դարը այս մելիքությունների բնակչությունը բացառապես հայկական էր։ Համաձայն ադրբեջանցիների՝ դեռ Լենկթեմուրը Արևելյան Հայաստանի տարածքներում բնակեցրել էր 50,000 ղաջարական թյուրքական ընտանիքներ<ref>[[Аббас-Кули-Ага Бакиханов]]. [http://www.vostlit.info/Texts/rus2/Bakihanov/frametext5.htm Гюлистан-и Ирам («История восточной части Кавказа»).] — Баку, 1991. — С.172. ''Часть каджаров некогда переселилась в Анатолию и Сирию. Эмир Теймур (Тамерлан) переселил 50 тысяч семейств каджаров в Кавказский край и поселил их в Эриване, Гандже и Карабаге, где они в течение времени еще более умножились. Многие из этих каджаров при сефевидских шахах были государственными деятелями и управляли Арменией и Ширваном. Это от них произошли эриванские и ганджинские ханы, из которых последние, по имени Зияд оглы, раньше были владыками земель от Худаферинского моста до деревни Шулавер, что выше Красного моста в Грузии.''</ref>։ Ինչ վերաբերվում է կուսակալության մայրաքաղաք [[Գանձակ]]ին, ապա այն հիմնականում մուսուլմաններով, առաջին հերթին՝ պարսիկներով էր բնակեցված։ Գանձակը հայկական քաղաք չէր, հիմնվել էր արաբների տիրապետության ժամանակ՝ [[859]]թ.՝ որպես [[Աղվանք]]ի (Առան) վարչական կենտրոն։ Այդ մասին նշում է նաև [[Կիրակոս Գանձակեցի]]ն՝ քաղաքը ներկայացնելով որպես հիմնականում պարսկական բնակչությամբ քաղաք։ Գանձակը չէր մտել ոչ [[Բագրատունյաց Հայաստան]]ի, ոչ [[Զաքարյան Հայաստան|Զաքարյան իշխանապետության]] կազմում։ Այստեղ էր ծնվել աշխարհահռչակ պարսիկ բանաստեղծ [[Նիզամի Գյանջևի]]ն։