«Գաբրիել Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
մանր-մունր
Տող 1.
[[Պատկեր:Gabriel Aivazovsky.jpg|աջից|մինի|Գաբրիել Այվազյան]]
 
'''Գաբրիել Գևորգի Այվազյան''' ({{lang-ru|Гаврии́л Константи́нович Айвазо́вский}} Գավրիիլ Կոստանդինի Այվազովսկի, 10.5.1812, [[Թեոդոսիա]] – 8.4.1880, [[Թիֆլիս]]), եկեղեցական և հասարակական գործիչ, բանասեր-պատմաբան, մանկավարժ, թարգմանիչ։ [[Մխիթարյան միաբանություն|Մխիթարյան միաբանության]] անդամ (1830), վարդապետ (1834), եպիսկոպոս (1867), արքեպիսկոպոս (1871)։ Ծովանկարիչ [[Հովհաննես Այվազովսկի|Հ. Այվազովսկու]] եղբայրը։
 
== Գործունեություն ==
=== Գործունեությունը ===
 
Նախնական կրթությունը ստացել է Թեոդոսիայի հայկական ծխական դպրոցում, ապա՝ Ղարասուբազարի հայ կաթոլիկական դպրատանը։ 1826-ին ուղարկվել է [[Սուրբ Ղազար կղզի|Ս. Ղազար]] ([[Վենետիկ]]), ուսանել մխիթարյանների մոտ։ 1830-ից վարել է միաբանության ընդհանուր քարտուղարի պաշտոնը։ 1842–48-ին դասավանդել է [[Վենետիկ]]ի [[Մուրադյան վարժարան|Մուրատ-Ռափայելյան]] վարժարանում։ 1843-ին հիմնադրել և մինչև 1848-ը խմբագրել է առաջին հայագիտական հանդեսը՝ «[[Բազմավեպ]]ը»։ 1848–56-ին՝ [[Փարիզ]]ի Մուրադյան վարժարանի տնօրեն, հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ Գժտվելով մխիթարյանների հետ՝ 1856-ին նորից դարձել է դեպի [[Հայ առաքելական եկեղեցի]], Փարիզում Սարգիս Թեոդորյան և [[Ամբրոսիոս Գալֆայան|Ա. Գալֆայան]] վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել [[Հայկազյան վարժարան]]ը, 1856–58-ին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին վերադարձել է [[Ռուսաստան]], նշանակվել [[Նոր Նախիջևան]]ի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը [[Քիշնև]]ից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է [[Խալիբյան վարժարան]]ը (որի տեսուչն էր 1858–65-ին), այստեղ էլ շարունակել է հրատարակել (մինչև 1865-ը) «Մասյաց աղավնին»։ [[Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի]] կաթողիկոսի հրավերով Այվազյանը կարգվել է [[Գևորգյան ճեմարան]]ի տեսուչ (1874–76) և [[Վիրահայոց թեմ]]ի առաջնորդ (1876–80)։
 
Տող 11 ⟶ 9՝
Այվազյանի ազգային-եկեղեցական և մշակութա-կրթական գործունեությունը, ինչպես նաև ռուսական կողմնորոշումը առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը. առիթը դեռևս [[Լազարյաններ]]ի՝ կաթողիկոսության համար Այվազյանի թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարները ուսումնական նպատակներով օգտագործելու, Հ. Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Այվազյանի հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։
 
=== Աշխատություններ ===
*[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/hamarot_patmutivn_rusac1836.pdf Համառօտ պատմութիւն ռուսաց, Վենետիկ-Ս. Ղազար, 1836։]
*Պատմութիւն օսմանեան պետութեան, հ. 1, 2, Վնտ., 1841։