«Արժույթի միջազգային հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
* միջազգային ֆինանսական վիճակագրության ստանդարտների մշակում
* միջազգային ֆինանսական վիճակագրության հավաքագրում և հրապարակու
===Ի՞նչ է իրենից ներկայացնում ծրագիրը, որին աջակցում է ԱՄՀ-ը===
 
Եթե երկիրը դիմում է ԱՄՀ-ին օգնության համար, ուրեմն, հնարավոր է, որ այն գտնվում է տնտեսական ճգնաժամի մեջ, կամ մոտ է ճգնաժամին, իր արժույթը ենթարկվում է սպեկուլյատիվ հարձակումների արժութային շուկայում, իր միջազգային պահուստները հյուծված են, տնտեսական ակտիվությունը գտնվում է լճացման մեջ կամ նվազում է, իսկ սնանկությունների քանակը աճում է: Այդ դեպքում երկրի արտաքին վճարումների բնագավառում իրավիճակի բարելավման և տնտեսության կայուն աճի ապահովման համար հարկավոր է պաշտոնական և մասնավոր ֆինանսավորման որոշակի համադրություն:
ԱՄՀ-ը առաջարկություններ է անում երկրի կառավարությանը տնտեսական քաղաքականության միջոցների վերաբերյալ, որոնք թույլ կտան գոյություն ունեցող պրոբլեմներին ամենաարդյունավետ լուծումներ գտնել: Որպեսզի ԱՄՀ-ը նույնպես կարողանա ֆինանսավորում տրամադրել, այն պետք է տվյալ երկրի իշխանությունների հետ համաձայնության հասնի մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես` այն քաղաքականության վերաբերյալ որն ուղղված է կոնկրետ, քանակականորեն որոշված նպատակների իրականացմանը որոնք պետք է ապահովեն կայունություն արտաքին հաշիվներում, դրամավարկային և ֆինանսական ոլորտներում և ապահովեն կայուն տնտեսական աճ: Ծրագրի ողջ պարունակությունը կառավարության կողմից հավաքվում է “Նպատակների մասին նամակի” մեջ, որն ուղարկվում է ԱՄՀ կարգադրիչ-տնօրենին:
Ծրագիրը, ԱՄՀ ֆինանսավորման օգնությամբ, մշակվում է երկրի իշխանությունների կողմից ԱՄՀ անձնակազմի հետ սերտ համագործակցությամբ, հաշվի առնելով տվյալ երկրի կոնկրետ հանգամանքները և պահանջները: Դա հարկավոր է ծրագրի արդյունավետության ապահովման համար, ինչպես նաև բնակչության կողմից հավանություն ստանալու համար: Այդպիսի հավանությունը վճռական նշանակություն ունի ծրագրի հաջողության համար:
Տող 38.
 
 
==ԱՄՀ վարկավորման գործիքները և դրանց էվոլուցիան==
ԱՄՀ-ը վարկեր է տրամադրում տարբեր կանոնների և “մեխանիզմների” շրջանակներում, որոնք ձևավորվել են անցյալ տարիների ընթացքում, անդամ-պետությունների կարիքները հոգալու նպատակով: Այդ մեխանիզմներով տրամադրվող վարկերի ժամկետները, ինչպես նաև այդ վարկերի տրամադրման և մարման պայմանները տարբեր են, և կախված են վճարային հաշվեկշռի հետ կապված պրոբլեմների բնույթից ու այն հանգամանքներից, որոնց վրա դրանք կողմնորոշված են:
 
Տող 64.
 
ԱՄՀ վարկավորման կարևորագույն էլեմենտները
 
*ԱՄՀ-ը չի համարվում օգնություն տրամադրող գործակալություն, կամ զարգացման բանկ: Վարկերի տեսքով տրամադրվող գումարները դեպոնացվում են կենտրոնական բանկում, երկրի միջազգային ռեզերվները լցնելու համար, որով կօժանդակվի վճարային հաշվեկշռի կարգավորման գործընթացը: Ի տարբերություն գործակալությունների վարկերի ԱՄՀ վարկերը չեն տրամադրվում կոնկրետ պրոեկտի իրականացման համար:
*ԱՄՀ վարկի տրամադրումը պայմանավորված է վարվող քաղաքականությամբ. Վարկառուն պետք է մի քաղաքականություն վարի, որը կօգնի հաղթահարել իր պրոբլեմները: Պայմանները, որոնք ներկայացվում են վարկառույին, նպաստում են, որ երկիրը իր պրոբլեմների լուծումը մի կողմ չդնեն և պարտքեր կուտակեն, այլ կարողանան ամրացնել իրենց տնտեսությունը և մարեն պարտքերը: Համապատասխան երկիրը պետք է համաձայնության հասնի պատրաստվող բարեփոխումների շուրջ,իսկ ԱՄՀ-ը վարկերը տրամադրում է քայլ առ քայլ, կախված նրանից թե երկիրը ինչպես է կատարում իր վրա վերցված պարտավորությունները:
*ԱՄՀ վարկավորումը ունի ժամանակային սահմանափակումներ: Կախված ֆինանսավորման օգտագործվող մեխանիզմներից վարկերի տրամադրումը կարող է տևել վեց ամսից մինչև չորս տարի: Մարման ժամկետը 3.25-ից 5 տարի կարճաժամկետ(“Ստենդբայ”) վարկերի համար, կամ 4.5-ից 10 տարի միջնաժամկետ ֆինանսավորման(ընդլայնված վարկավորման պայմանավորվածության) համար: Սակայն 2000թ-ին որոշվեց սահմանել մարման սպասման կրճատված ժամկետ 2.25-ից 4 տարի “Ստենդբայի” համար, և 4.5-ից 7 տարի ընդլայնված վարկավորման պայմանավորվածության համար: Աղքատ երկրների համար վարկերի մարման ժամկետը PRGF արտոնյալ համակարգի սահմաններում 5.5-ից 10 տարի:
*ԱՄՀ-ը ենթադրում է որ պարտքատերերը իր նկատմամբ ունեցած վարկերը պետք է մարեն առաջին հերթին: Վարկառու երկիրը իր վերցրած գումարը պետք է հետ վերադարձնի ըստ սահմանված գրաֆիկի, որպիսի այդ միջոցները հնարավոր լինի օգտագործել այլ երկրներին վարկեր տրամադրելու համար: Չնայած որ ԱՄՀ-ը ունի միջոցներ պարտքերի կուտակումը կանխելու համար, երկրները իրենք էլ գիտակցում են ԱՄՀ առաջնությունը այլ կազմակերպությունների նկատմամբ և աշխատում են չխախտել այդ չգրված օրենքը:
*Այն երկրները որոնք վարկեր են ստանում ստանդարտ (ոչ արտոնյալ) մեխանիզմների շրջանակներում, տոկոսները վճարում են շուկայական դրույքներով և կոմիսսիոն վճարներով: Ցածր եկամուտներով երկրները որոնք վարկեր են վերցնում աղքատության հաղթահարման և տնտեսական աճ ապահովելու համար, տոկոսները վճարում են 0.5% արտոնյալ դրույքով:
 Անդամ պետությունների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարման վերաբերյալ երաշխիքների ուժեղացման համար ԱՄՀ-ը 2000թ-ին մի շարք պահանջներ է մտցրել երկրների կենտրոնական բանկերի համար, ներքին վերահսկողության, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի վերաբերյալ: Միաժամանակ ԱՄՀ գործադիր խորհուրդը մի շարք միջոցներ է սահմանել խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու համար երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
 
 Դեպքերի մեծ մասում ԱՄՀ տրամադրած վարկերը օգնում են ծածկել երկրի ֆինանսական պահանջմունքների միայն մի մասը: Սակայն ԱՄՀ-ից վարկ ստանալու համար երկիրը կատարում է մի շարք տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որը վստահություն է ներշնչում ներդրողների և այլ վարկատուների մեջ, ինչը օգնում է նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնել:
Անդամ պետությունների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարման վերաբերյալ երաշխիքների ուժեղացման համար ԱՄՀ-ը 2000թ-ին մի շարք պահանջներ է մտցրել երկրների կենտրոնական բանկերի համար, ներքին վերահսկողության, ֆինանսական հաշվետվությունների և աուդիտի վերաբերյալ: Միաժամանակ ԱՄՀ գործադիր խորհուրդը մի շարք միջոցներ է սահմանել խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու համար երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
 
 
Դեպքերի մեծ մասում ԱՄՀ տրամադրած վարկերը օգնում են ծածկել երկրի ֆինանսական պահանջմունքների միայն մի մասը: Սակայն ԱՄՀ-ից վարկ ստանալու համար երկիրը կատարում է մի շարք տնտեսական և քաղաքական բարեփոխումներ, որը վստահություն է ներշնչում ներդրողների և այլ վարկատուների մեջ, ինչը օգնում է նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնել: