«Նիկոլ Աղբալյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 2648238 խմբագրումը, որի հեղինակն է՝ Voskanyan (քննարկում) մասնակիցը
No edit summary
Տող 13.
'''Աղբալյան Նիկոլ Պողոսի''' ([[1873]] - [[1947]]), հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ։
==Կենսագրություն==
Ծնվել է [[1873]]-ին, [[Թիֆլիս]]ում, մահացել՝ [[1947]]-ին, [[Բեյրութ]]ում։: Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի [[Ներսիսյան դպրոց]]ում, այնուհետև՝ [[Գևորգյան ճեմարան]]ում։ Ուսանել է [[Մոսկվա]]յի, [[Լոզան]]ի, [[Սորբոնի համալսարան]]ներում։ Ուսուցչություն է արել Կաղզվանում, [[Շուշի]]ում, Թիֆլիսում և այլուր։ Առաջին աշխարհամարտի սկզբից դարձել է Ազգային բյուրոյի, ապա՝ խորհրդի և կամավորական գնդերի կարգադրիչ անդամ, զբաղվել է հայ գաղթականների տեղափոխման հարցերով։ 1918-1920 եղել է ՀՀ խորհրդարանի անդամ, իսկ 1919-ին նշանակվել է լուսավորության և արվեստի նախարար։
 
Եղել է [[Վերնատուն|Վերնատան]] և Հայ գրողների ընկերության անդամ։ Աշխատակցել է [[«Մուրճ» (թերթ)|«Մուրճ»]], «Հորիզոն», «Նոր Հոսանք», «Հանդես ամսօրյա» և այլ պարբերականների։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ 1921–ին, նախ բանտարկվել է, ապա Խորհրդային Հայաստանից տարագրվել է արտասահման։ 1930-ից ցկյանս բնակություն է հաստատել Բեյրութում և եղել է [[Նշան Փալանջյան]]ի ճեմարանի տնօրենը։
 
Նիկոլ Աղբալյանը մահացել է [[1947]]-ին [[Բեյրութ]]ում։
 
Երևանում 1991–ից գործում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, Աղբալյանի անունով է կոչվել թիվ 19 միջնակարգ դպրոցը։
 
 
==Աշխատություններ==