Բացել գլխավոր ցանկը

Changes

Առանց խմբագրման ամփոփման
'''Դեյվիդ Ջոն Գիլմոր''' ({{lang-en|David Jon Gilmour}}), անգլիական [[Փինք Ֆլոյդ]] ռոք խմբի երաժիշտ:
 
Դեկվիդ Գիլմորը ծնվել է 1946 թվականին մարտի 6-ին, [[Քեմբրիջ]]ում, [[Մեծ Բրիտանիա]]: Բրիտանացի կիթառահար, վոկալիստ [[Փինք Ֆլոյդ]] ռոք խմբի անդամ։ Բացի խմբի հետ աշխատելուց նա հանդես է եկել որպես այլ արտիստների պրոդյուսեր։ Իր կարիերայի ընթացքում նա շատ է մասնակցել բարեգործական համերգների։ 2003 թվականին նա զբաղեցրել է 82-րդ տեղը բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառիստների ցուցակում ըստ [[Ռոլլինգ Սթոունզ]] թերթի։ Մայրը`Սիլվիան, ուսուցչուհի էր, իսկ հայրը` Դուգլաս Գիլմորը կենդանաբանության ավագ դասավանդող էր։ Դեյվիդ Գիլմորը սովորում էր Փերս-սքուլում, որը գտնվում է Քեմբրիջում։ Նա հենց այնտեղ է ծանոթացել իր խմբի անդամներից` [[Սիդ Բարեթ]]ի և [[Ռոջեր Ութերս]]ի հետ։ Սակայն այդ ժամանակ նրանք տարբեր խմբերում էին նվագում։ 1962 թվականին Գիլմորը նվագում էր Joker's Wild խմբում։ 1966 թվականին նա լքեց այդ խումբը և իր ընկերների հետ միասին գնաց [[Իսպանիա]] և [[Ֆրանսիա]] փողոցներում համերգներ տալու համար։ Այդ համերգները երաժիշտներին հաջողություններ չէին բերում, ուստի նրանք մի կերպ էին ծայրը ծայրին հասցնում։ Նրանք 1967 թվականին հետ վերադարձան Անգլիա բեռնատարով, որը վառելանյութ էր տաղափոխումտեղափոխում, որը նրանք գողացել էին Ֆրանսիայում։
 
1967 թվականի դեկտեմբերին Գիլմորին դիմեց [[Նիք Մեյսոն]]ը, առաջարկելով միանալ Փինք Ֆլոյդ խմբին։ Գիլմորը իր համաձայնությունը հայտնեց 1968 թվականի հունվարին։ Եվ այդպես նա միացավ խմբին ինչից հետո խմբի անդամների թիվը հասավ 5-ի։ Սկզբնական շրջանում նա կատարում էր Սիդ Բարեթի գրած ստեղծագործությունների կիթառային հատվածները, քանի որ Սիդը ի վիճակի չէր դրանք նվագել։ Իսկ երբ Սիդ Բարեթը լքեց խումբը, նրա տեղը խմբում զբաղեցրեց հենց Գիլմորը։ The Dark Side Of The Moon և Wish You Were Here ձայնասկավառակներից հետո խմբի առաջնորդը դարձավ բասիստ Ռոջեր Ուոթերսը, որն էլ գրում էր Animals և The Wall ալբոմների ստեղծագործությունների մեծ մասը։The Wall ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ դաշնակահար [[Ռիք Ռայթ]]ին հեռացրեցին խմբից, իսկ Գիլմորի և Ուոթերսի հարաբերություները գնալով ավելի էին սրվում։Animals դիսկի ձայնագրումից հետո Գիլմորը որոշեց որ իր երաժշտական պոտենցիալը ամբողջությամբ չի օգտագործվում և որոշեց ձայնագրել իր անհատական David Gilmour ալբոմը։
142 637

edits