«Լիտվա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
'''Լիտվան''' երկիր է Հյուսիսային [[Եվրոպա]]յում։ Մայրաքաղաքն է [[Վիլնյուս]]ը։ Նախագահն է Դալյա Գրիբաուսկայտեն, որը հաջորդել է Վալդաս Ադամկուսին(2004-2009)։ Երկիրն ունի 3,5 միլիոն բնակիչ։ Գտնվում է [[Բալթիկ ծով]]ի ափին։ Սահմանակից է [[Լատվիա]]յին, [[Բելոռուսիա]]յին, [[Ռուսաստան]]ին և [[Լեհաստան]]ին։ Տարածքը՝ 65,2 հազար կմ² քառակուսի։ Մակերևույթը մեծ մասամբ դաշտավայրային է։ Հարավ-արևելքում Օշմյանիի բարձրավայրի արևմտյան մասն է (բարձրությունը մինչև 292 [[մետր|մ]], [[Յուոզապինե]] լեռը՝ Լիտվայի ամնեաբարձր կետը)։
 
== Անվանում ==
Անվանումը ստացել է Լիտվան ժողովրդի անունից (լիտվերեն երկիրը կոչվում է Լետուվա, ժողովուրդը՝ լետուվայ)։ Լիտվան և լիտվանները գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել են 1009 թվականին։ Ոմանք գտնում են, որ ցեղանվան հիմքում ընկած է Նեման գետի հին անվանումը՝ Լեյտա կամ Լիետա, որոնց հիմքում տեսնում են լիտվերեն Lytus «հոսել» բառը։
== Բնական պաշարներ ==
Լիտվան հարուստ է [[տորֆ]]ով, [[կրաքար]]ով, [[դոլոմիտ]]ով, [[Կավիճ|կավճով]], տարբեր [[կավ|կավե]]րով, հայտնաբերվել է նաև [[նավթ]]ով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լիտվա» էջից