«Վառոդ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Blackpowder & Measure.JPG|մինի|300px|աջից|Որսորդական փամփուշտի վառոդ և բաժնաչափիչ գործիք]]
'''Վառոդը''' բազմաթիվ բաղադրամասերից բաղկացած [[պայթուցիկ նյութ|պայթուցիկ]] խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրից [[թթվածին|թթվածնի]] ներթափանցման։ Ունենալուվ այրումից առաջացած գազերի ընդարձակման մեծ էներգիա՝ վառոդը կիրառվում է [[փամփուշտ]]ների, [[արկ]]երի, [[հրթիռ]]ների արտադրության մեջ։ Վառոդի ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացության, հնարավորություն է տալիս, կանոնավորել գազագոյացման արագությունը<ref name="book">"Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986</ref>։
 
 
Խառնուրդային վառոդը օգտագործվում է հրթիռաշինության մեջ և կոչվում է հրթիռային կոշտ վառելիք։ Խառնուրդային վառոդների թվին է պատկանում նաև ծխացող վառոդը, որը ներկայումս օգտագործվում է կրակատար քուղերում, բոցավառող և նետող լիցքերում, պայթուցիչներում և որսորդական հրացանների փամփուշտներում։
 
== Տես նաև ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
164 832

edits