«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ [[1468]] թվականին։ Չնայած [[1426]] թվականին ընկավ [[Մակուի հայկական իշխանություն]]ը, այնուամենայնիվ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]], [[Արցախ (նահանգ)|Արցախի]] և մասամբ [[Վասպուրական]]ի հայ իշխանական տները։ Թեև իսլամադավան իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6.000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր [[Լոռի]], որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի [[Ռուստամ Օրբելյան]]ը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով [[Երևան]]ը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։
[[Պատկեր:Diyarbakirwalls2.jpg|մինի|ձախից|Դիյարբեքիրի ամրոց, Ակ-Կոյունլուների ժամանակաշրջան]]
 
Ջհանշահի իշխանության տարիներին [[Գեղարքունիք (գավառ)|Գեղամա երկրի]], [[Վայոց ձոր]]ի, Սյունիքի, Արցախի, [[Գուգարք]]ի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։ Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ [[Աղթամարի կաթողիկոսություն|Աղթամարի]] Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Արևմտյան Հայաստանում շարունակում էին գոյատևել [[Համշեն]]ի, [[Սասուն]]ի, [[Խութ]]ի, [[Տուրուբերան|Տարոնի]], [[Մոկս]]ի, [[Շատախ]]ի և մի քանի այլ հայկական իշխանություններ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/333 Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը]</ref>։
 
 
Ակ-Կոյունլուների հաղթանակում կարևոր նշանակություն ունեցավ նրանց նկատմամբ հայերի դրական վերաբերմունքը։ Հայերը, նպաստելով նրանց հաղթանակին, հույս ունեին բարելավել իրենց վիճակը։ Համենայն դեպս, Ուզուն-Հասանը հովանավորում էր հայ հոգևորականությանը, սիրաշահում հայ իշխանական տներին։ Նրա օրոք տերության տնտեսությունը վերականգնելու համար ձեռնարկվեցին բարեփոխումներ։
[[Պատկեր:Diyarbakirwalls2Uzunhasanempire.jpggif|մինի|ձախից|ԴիյարբեքիրիՈւզուն ամրոց,Հասանի Ակ-Կոյունլուների ժամանակաշրջանտերություն]]
Անցկացվեց աշխարհագիր (մարդահամար)՝ կարգավորելու հարկերն ու տուրքերը։ Հարկման ենթակա էին 15-60 տարեկան տղամարդիկ։ Ճշգրտվեց հարկերի չափը։ Հարկահավաքման տեղական պաշտոնները վստահվեցին հիմնականում հայերին։ Սակայն Ուզուն-Հասանից հետո վիճակը ծանրացավ։ Ներքին հակասություններից ծվատվող ակ-Կոյունլուների պետությունն ընկավ՝ իր տեղը զիջելով Սեֆյան Պարսկաստանին։
 
Քոչվոր կարա-կոյունլուների և ակ-Կոյունլուների շուրջ 100-ամյա տիրապետության ընթացքում հայ ժողովրդի նշանակալից հատվածներ գերվեցին ու ստրկության վաճառվեցին Արևելքի շուկաներում։ Շատերը բռնեցին արտագաղթի ճանապարհը։ Անկում ապրեցին երբեմնի ծաղկուն քաղաքները, խոպանի ու արոտավայրերի վերածվեցին մշակելի հողերն ու այգիները։ Ծայրահեղ աղքատության մատնվեցին ոչ միայն հասարակ ժողովուրդը, այլև իշխանավորները։ Անկում ապրեցին արհեստն ու առևտուրը։
{{քաղվածք|Մի քաղաք և մի քանի գյուղ միասին այնքան միջոց չունեին, որ թշնամուց հետ գնեին գոնե մեկ գերի|Թովմա Մեծոփեցի}}։
82 200

edits