«Ակ-Կոյունլուների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ պատմական երկիր | Անվանում =آق قویونلو<br/>Ակ-կոյունլուների պետություն | Նախորդ1 = Կարա-կ...»:
 
չ մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (5)
Տող 57.
| Նշումներ =
}}
'''Ակ-կոյունլուների պետություն''', թուրքմենական ցեղապետություն, պետական կազմավորում [[Մերձավոր Արևելք]]ում ([[1378]]-[[1502]]):։ Իշխանությունը հաստատվում էր գլխավորապես [[Հայկական լեռնաշխարհ]]ում, [[Միջագետք]]ում ու [[Իրան]]ի տարածքում:տարածքում։ Պետության կազմում էին նաև [[Կովկաս]]յան որոշ շրջաններ:շրջաններ։ Թարգմանաբար նշանակում է ''սպիտակ ոչխար արածեցնողներ'':։
 
== Ակ-Կոյունլուների ցեղապետության առաջացում ==
 
[[Հայկական լեռնաշխարհ]]ում ակ-Կոյունլուների իշխանությունը հաստատվել է Ջհանշահի մահից հետո՝ [[1468]] թվականին:թվականին։ Չնայած [[1426]] թվականին ընկավ [[Մակուի հայկական իշխանություն]]ը, այնուամենայնիվ Ջհանշահի գահակալման տարիներին շարունակում էին ինքնավար մնալ [[Սյունիք (նահանգ)|Սյունյաց]], [[Արցախ (նահանգ)|Արցախի]] և մասամբ [[Վասպուրական]]ի հայ իշխանական տները։ Թեև իսլամադավան իշխանությունների բռնաճնշումների հետևանքով Սյունյաց իշխան Բեշքեն Օրբելյանն իր ավելի քան 6.000 տուն հպատակներով ստիպված տեղափոխվել էր [[Լոռի]], որոշ ժամանակ անց նրա որդին՝ «վեհանձնյա ամիր և իշխան», «Նորին կայսերական մեծության մտերիմ» տիտղոսներով հայտնի [[Ռուստամ Օրբելյան]]ը, նշանակվեց Այրարատյան երկրի կառավարիչ՝ նստավայր ունենալով [[Երևան]]ը։ Գործելով հույժ ճկուն՝ Ռուստամը էջմիածնի վանքին նվիրեց յոթ հայկական գյուղ՝ ձևակերպելով որպես առք ու վաճառք։
 
Ջհանշահի իշխանության տարիներին [[Գեղարքունիք (գավառ)|Գեղամա երկրի]], [[Վայոց ձոր]]ի, Սյունիքի, Արցախի, [[Գուգարք]]ի և մի քանի այլ վայրերի իշխանական տները կարողացան վերականգնել իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։ Կարա-կոյունլուները հայության համակրանքը շահելու նպատակով բարենպաստ քաղաքականություն որդեգրեցին Հայոց եկեղեցու նկատմամբ։ Նշանակալից դեր սկսեցին խաղալ [[Աղթամարի կաթողիկոսություն|Աղթամարի]] Զաքարիա և Ստեփանոս կաթողիկոսները` ներկայանալով որպես [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] սերունդ։ Նրանք ունեին իրենց զինական ուժերը, որոնցով հաջողությամբ պաշտպանում էին Աղթամարի վանքի տիրույթները։ Զաքարիա կաթողիկոսը վայելում էր Ջհանշահի ու նրա տիկնոջ հովանավորությունը, երբեմն էլ հանդես գալիս միմյանց դեմ կռվող իսլամադավան իշխողներին հաշտեցնողի դերում։ Արևմտյան Հայաստանում շարունակում էին գոյատևել [[Համշեն]]ի, [[Սասուն]]ի, [[Խութ]]ի, [[Տուրուբերան|Տարոնի]], [[Մոկս]]ի, [[Շատախ]]ի և մի քանի այլ հայկական իշխանություններ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/21/330/333 Երևանը Արևելյան Հայաստանի վարչական կենտրոն։ Հայ իշխանական դասի կացությունը]</ref>։