Բացել գլխավոր ցանկը

Changes

Ավելացվել է 1 բայտ, 4 տարի առաջ
{{Նշան|F}}
== կիրառումը ==
 
Ֆտորը համարվում է կարևոր միկրոտարր մարդու օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար: Ընդ որում, դրա ինչպես պակասը,
այնպես էլ ավելցուկը նպաստում են տարբեր ախտաբանական երևույթների զարգացմանը, քանի որ ֆտորիդները 2-րդ դասի վտանգավորության (թունաբանական, կումուլյատիվ, հեռավոր ազդեցության տեսանկյունից) քիմիական նյութեր են: Ֆտորի պակասն էական դեր չի խաղում մեծահասակների մոտ: Ավելին, ֆտորի ավելցուկն ունի կուտակվելու` կումուլյացիայի հատկություն, որը կարող է պատճառ հանդիսանալ հետևյալ հիվանդությունների առաջացման գործում` ֆյուորոզ, օստեոմալացիա, օստեոպորոզ, կռճիկային հյուսվածքի և ջլերի կալցինոզ, օստեոսարկոմա, նյարդային համակարգի հիվանդություններ և այլն: Օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար այն կարևորվում է մանկական հասակում: Ֆտորն օրգանիզմ է ներմուծվում խմելու և հանքային ջրի, սննդամթերքի (ձկնամթերք, լյարդ, ընկույզ, աշորայի ձավար, ոչխարի միս, կաթ, թեյ, սոխ, խնձոր, բրինձ) միջոցով, ինչպես նաև օդից` այն բնակավայրերում, որտեղ արդյունաբերությունից (օրինակ`ցեմենտի գործարան) մթնոլորտն աղտոտվում է ֆտորիդներով: Ֆտորի կարիես-կանխարգելիչ նշանակությունը կայանում է նրանում, որ թափանցելով էմալ, այնտեղ տեղակայված հիդրօքսիապատիտը վերափոխում է ֆտորապատիտի, որն ավելի կայուն է ատամնափառում տեղակայված միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թթուների նկատմամբ: Սակայն պետք է նշել, որ ֆտորի ավելցուկի դեպքում ֆտորապատիտի փոխարեն առաջանում է կալցիումի ֆտորիդ, որն էլ բերանի խոռոչի հիմնային նյութերի ազդեցության տակ հեշտությամբ քայքայվում է: Շատ երկրներում, որպես կարիեսի-կանխարգելիչ միջոց, օգտագործում են ֆտոր պարունակող հաբեր, ատամների մածուկներ, էլիքսիռներ և այլ միջոցներ: Ելնելով վերը նշվածից` կարելի է եզրակացնել, որ կարևորվում է ֆտորիդների անհրաժեշտ չափաքանակի ապահովումը մարդու օրգանիզմում` որոնք տարբեր են տարիքային տարբեր խմբերի համար: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը յոդացվում է վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման նպատակով: Ֆտորը ճնշում է յոդի մետաբոլիզմը, ինչը կարող է նպաստել խպիպի առաջացմանը, հետևաբար հակասում է Հայաստանի Հանրապետությունում վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործընթացին` կապված աղի յոդացման հետ: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը մատակարարվում է միայն մեկ աղի կոմբինատից` ամբողջապես յոդացված վիճակում: Միաժամանակ, յոդով և ֆտորով հագեցված կերակրի աղի պարագայում կարող է տեղի ունենալ նշված տարրերի փոխազդեցություն, հետևաբար նաև անհրաժեշտ ազդեցության արդյունավետության նվազում: Անհրաժեշտ է նշել նաև, որ առանձին ֆտորով և յոդով հագեցված կերակրի աղերի արտադրությունը միևնույն գործարանում կհանգեցնի տեխնոլոգիական գործընթացների դժվարությունների առաջացման: ՀՀ-ում կերակրի աղի ֆտորացման անհրաժեշտության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ ազգաբնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է ընտրել սպառողների տարբեր խմբեր` հաշվի առնելով տարիքը, օգտագործվող սննդակարգը, հանքային ջրի օգտագործման քանակությունը, մատակարարվող խմելու ջրում դրա առկայությունը և խտությունը, բերանի խոռոչի անահատական հիգիենայի վիճակը, ֆտորիդների մթնոլորտ արտանետման աղբյուրի առկայությունը /Երևանում տեղակայված «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ/:Ֆտորը ոչ մեծ քանակով պարունակվում է մարդու բոլոր հյուսվածքներում, առավելապես` ոսկրերում և ատամներում: Օրգանիզմը ֆտոր ստանում է հիմնականում խմելու ջրի հետ (1 լ-ում պարունակվում է 0,5–1,5 մգ): Եթե խմելու ջրում և սննդամթերքում ֆտորի պարունակությունը ցածր է, առաջանում է ատամների ոսկրափուտ:
Անանուն մասնակից