«Թթվային անձրև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
 
== Տերմինի պատմությունը ==
Առաջին անգամ թթվային անձրև տերմինը օգտագործել է անգլիացի գիտնական [[Ռոբերտ Սմիթ]]ը [[1872]] թվականին իր «Օդ և անձրև. քիմիական կլիմայագիտության սկիզբը» գրքում<ref>[http://www.ecologystudy.ru/eco-77-5.html Экологические проблемы человечества]</ref>: Նրա ուշադրությունը գրավեց մի [[սմոգ]] [[Մանչեսթեր]]ում: Թեև այդ ժամանակվա գիտնականները մերժել են թթվային անձրևների գոյության տեսությունը, այսօր ոչ ոք չի կասկածում, որ թթու անձրևները [[անտառներ]]ի, [[մշակաբույս]]երի և [[բուսականություն|բուսականության]] ոչնչացման պատճառներից մեկն են: Բացի այդ թթվային անձրևները ոչնչացնում են շենքեր և հուշարձաններ, իջեցնում են հողի բերրիությունը և կարող են հողի շերտերում հանգեցնել թունավոր մետաղների արտահոսքի: 1883 թվականին շվեդ գիտնական Սվանտե Ավգուստ Արենիուսը գործածության մեջ դրեց երկու տերմիններ՝ թթուներ և [[հիմքեր]]: Նա թթու կոչեց այն նյութը, որը, երբ լուծվում է ջրում ցուցաբերում է ազատ ձևով դրական լիցքավորված [[ջրածին|ջրածնի]] իոններ: Հիմք կոչեց այն նյութը, որը երբ լուծվում է ջրում, ձևավորվում են ազատ բացասական լիցքավորված հիդրօքսիդ իոններ:
 
== Հետևանքները ==