«Ալյումին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Հայտնագործումը ==
Լատինական ''aluminium''-ը գալիս է նույն լատիներեն ''alumen'' բառից, որը նշանակում է պաղլեղ (квасцы – ալյումինի և [[կալիում]]ի սուլֆատ՝ KAl(SO<sub>4</sub>)<sub>2</sub>.12H<sub>2</sub>O), որը վաղուց օգտագործվել է կաշվի մշակման ժամանակ և ինչպես կպցնող միջոց։ Քիմիական բարձր ակտիվության պատճառով մաքուր ալյումինի հայտնագործումն ու ստացումը ձգվել է համարյա 100 տարի։ Եզրակացությունն այն մասին, որ պաղլեղից կարելի է ստանալ «հող» (դժվարահալ նյութ, ժամանակակից՝ ալյումինի օքսիդ) եկել է դեռ 1754 թվականից՝ [[Գերմանիա|գերմանացի]] քիմիկոս Ա. Մարգգրաֆից։ Ավելի ուշ պարզվեց, որ հենց այդպիսի «հող» կարելի է ստանալ կավից, և այն սկսեցին անվանել կավահող։ Ստանալ մետաղականՄետաղական ալյումին կարողացավ ստանալ [[դանիա]]ցի ֆիզիկոս [[Հանս Քրիստյան Էսթրեդ|Հ. Ք. Էսթրեդը]]։ Նա ալյումինի քլորիդի (AlCl<sub>3</sub>, որը կարելի էր ստանալ կավահողից) վրա ազդեց կալիումի ամալգամայով (սնդկահալվածքով՝ հալելով կալիումը սնդիկի հետ)։ Միայն քառորդ դար հետո այս մեթոդը հնարավոր եղավ մի քիչ կատարելագործել։ Ֆրանսիացի քիմիկոս Ա. Է. Սենտ-Կլեր Դեվիլը 1854 թ. առաջարկեց ալյումին ստանալու համար օգտագործել մետաղական [[նատրիում]] և ստացավ նոր մետաղի առաջին ձուլակտորները։ Այդ ժամանակ ալյումինի գինը շատ բարձր էր, և դրանից պատրաստում էին թանկարժեք զարդեր։
 
Դժվար խառնուրդների հալույթի (որոնք ներառում են ալյումինի օքսիդ, ֆտորիդ և այլ [[նյութեր]]) էլեկտրոլիզի միջոցով ալյումինի արտադրության գործարանային տարբերակն իրարից անկախ մշակել են Պ. Էրուն ([[Ֆրանսիա]]) և Չ. Հոլլը ([[ԱՄՆ]]) 1888թ.։ Ալյումինի արտադրությունը կապված էր էլեկտրաէներգիայի մեծ ծախսերի հետ, այդ պատճառով մեծ մասշտաբներով այն սկսեցին ստանալ միայն 20-րդ դարում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ալյումին» էջից