«Աղախինը տիրուհի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 16.
}}
 
'''Սպասուհին՝ տիրուհի''' ([[իտալերեն]]`՝ ''La Serva-Padrona''), [[Ջովաննի Բատիստա Պերգոլեզի]]ի երկու գործողությամբ օպերա։ Առաջնախաղը կայացել է [[1733]]-ի [[օգոստոսի 28]]-ին [[Նեապոլ]]ում։ [[Լիբրետո]]ն`ն՝ Ջ. Ֆեդերիկոյի, ըստ Յա. Նելլիի կատակերգության։
 
== Գործող անձինք ==
 
* '''Դոկտոր Ուբերտո'''`՝ ամուրի տղամարդ ([[բաս]])
* '''Սերպինա'''`՝ իրեն տիրուհի զգացող սպասուհի ([[սոպրանո]])
* '''Վեսպոնե'''`՝ Ուբերտոյի սպասավորը (համր դեր)
 
== Սյուժե ==
 
Օպերայի դեպքերը տեղի են ունենում [[Իտալիա]]յում, մոտավորապես 1733 թվին։ Ամուրի Ուբերտոյին վիճակվել է ծառայության մեջ պահելու Սերպինա քմահաճ սպասուհուն։ Այդ օրը տերը, ինչպես միշտ, ստիպված է երկար սպասելու`սպասելու՝ մինչև Սերպինան բարեհաճի մատուցել առավոտյան նախաճաշն ու տաք շոկոլադը։ Վերջապես հայտնվում է սպասուհին ու անվրդով հայտարարում, որ նախաճաշի ժամը վաղուց անցել է, ուստիև տերը պետք է համբերությամբ զինվի ու մինչև ճաշի ժամը դիմանա։ Ուբերտոյի համբերությունը հատնում է, և նա, սպասուհու վրա զայրացած, դուրս է գալիս տանից`տանից՝ հայտարարելով, որ այդպես ապրելն արդեն անհնար է. իրեն տանտիկին է պետք։
 
Իսկ Սերպինան հենց դրան էր սպասում, քանի որ տան տիկնոջ դերն արդեն վաղուց նախատեսել էր հատկապես իր համար։ Երբ Ուբերտոն տուն է վերադառնում, Սերպինան նրան տեղեկացնում է, որ ինքն էլ է վճռել ամուսնանալ, և ավելացնում, որ հանդիպել է օտարերկրացի մի սպայի, որը և իրեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել։
 
Ուբերտոյի սրտում արթնանում է խանդը, և նա խնդրում է Սերպինային`Սերպինային՝ իրեն ծանոթացնել նորահայտ փեսացուի հետ։ Ճարպիկ Սերպինան, սակայն, նախատեսել էր ամեն ինչ։ Նա տիրոջն է ներկայացնում Վեսպոնեին`Վեսպոնեին՝ Ուբերտոյի համր ծառային, որին նախապես զենք ու զրահ էր հագցրել-կապել, որ տերը չճանաչի։
 
Միամիտ Ուբերտոն, իհարկե, իր ծառային չի ճանաչում և, շտապելով առաջ ընկնել իր «ախոյանից», Սերպինայի ձեռք է խնդրում։ Պարզվում է, որ Ուբերտոն վաղուց արդեն սիրում էր իր սպասուհուն, բայց մինչ այդ չէր համարձակվում նրան իր սերը խոստովանել։