«Էրզրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 82.
 
== '''Տնտեսությունը''' ==
Որպես առևտրական գլխավոր մայրուղիների հանգուցակետում գտնվող ք, Կարինը պատմական բոլոր ժամանակներում Էլ ունեցել Է տնտեսական կարևորագույն նշանակություն։ Առևտրական սերտ կապեր ուներ Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Թավրիզի, Երևանի, Թիֆլիսի հետ։ 1856 - 71 թթ կառուցված Տրապիզոն-Բաբերդ-Կարին մոտ 300 կմ երկար խճուղին Է՛լէ՛լ ավելի աշխուժացրեց կապը արտաքին աշխարհի հետ։ Սրանից հետո ավարտվեց նաև Կարին-Հասանկալա ճանապարհի կառուցումը։ 1915 թ. ԿԿարինը երկաթուղային հաղորդակցություն ուներ Սարիղամիշի հետ։ Այդ ճանապարհներով էին քաղաք բերվում մետաքս, բամբակյա նուրբ գործվածքներ, համեմունք, ապակեղեն, դեղորայք, բուսական յուղ, սուրճ, արդուզարդի առարկաներ և այլ ապրանքներ։ Ներքին ու արտաքին առևտրով և արհեստագործությամբ հիմնականում զբաղվում էին հայերը։ 20-րդ դ սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 32 քարավանատուն ու իջևան, 18 բաղնիք, 150 պանդոկ, 180 հացի փուռ։ 1909 թ. ավելի քան 3000 արհեստանոցների, խանութների ու առևտրական կրպակների համարյա կեսը պատկանում էր հայերին։ Կ - ի հայ արհեստավորները հռչակված Էինէին հատկապես ոսկերչության, դերձակության, դարբնության, զինագործության, որմնադրության, կաշեգործության, մուշտակագործության, պղնձազործության մեջ։ Կարնեցի կանանց ձեռքով գործված գունագեղ ու նրբաճաշակ գորգերն ու արհեստագործական մյուս ապրանքները մեծ հռչակ ունեին Հայաստանի ու դրսի շուկաներում։ 1870 - ական թթ Կարինում կար ապուխտի (բաստուրմա) և մսի սուջուխի 4 տնայնագործական ձեռնարկություն, որոնք պատկանում էին հայերին։ Այդ Ժամանակ քաղաքում տարեկան մորթվում էր 5000 միայն խոշոր եղջերավոր անասուն։ 19 - րդ դ կեսերին Կարինում գործում էին նաև 6 կաշեգործական, մի քանի օղեթորման, ներկարարական և այլ ձեռնարկություններ։
 
Քաղաքի մոտակայքում արղյունահանվում Էր կերակրի աղ։ 1880-ական թթ իտալացի կոմս Քոնտ դը Բիրզանին Կ - ում հիմնեց ծխախոտի մշակման ձեռնարկություն, որի հումքի մի մասը բերվում Էր Տրապիզոնից։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին գերմանացի կապիտալիստները իրավունք էին ստացել Կարինի շրջակայքում նավթի պաշարներ որոնելու։ Կարինի հայերը մինչև 1880-ական թթ համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի Էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերությունների ավանդապահությամբ։
 
Կարինը 19-րդ դ-ումդարում և 20-րդ դդարի սկզբներին սովորական ասիական քաղաք էր, սակայն ուներ համեմատաբար լայն սալահատակված փողոցներ, հրապարակներ։ Մեկ-երկու հարկանի քարաշեն ու կավաշեն տները զուրկ էին ամենատարրական կոմունալ հարմարություններից, որի պատճառով էլ հաճախ բռնկվում էին համաճարակներ։ Քաղաքում մեծ ավերածություններ են եղել 728, 1659, 1791, 1843, 1850 - 52, 1861, 1901-02 թթ. երկրաշարժերի ժամանակ։ 1861 թ. [[երկրաշարժ]]ից զոհվել է 3000 մարդ։
 
Կարինը ջրառատ քաղաք է, այնտեղ բխում են շուրջ 500 հորդառատ ու սառնորակ աղբյուրներ։ Աղբյուրներ կային փողոցներում, հրապարակներում և նույնիսկ մասնավոր տների բակերում։ Ջրի մի մասն էլ քաղաք էր բերվում խողովակաշարով Այծպտկունք լեռան լանջերից։ Կլիմայի խստության պատճառով քաղաքում և շրջակայքի բանջարանոցներում մշակում էին միայն կարտոֆիլ, կաղամբ, գազար և կանաչիների մի քանի տեսակներ։
 
Կարինը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատությունը Կենտրոնական մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թ։ Հետագայում այդ կրթարանը վերանվանվեց Արծնյան եռամյա երկսեռ վարժարան։ 1909թ այն ուներ 334 աշակերտ, 9 ուսուցիչ։ 19 - րդ դ վերջերին ու 20-րդ դ սկզբներին Կարինում գործում էին նաև Աղաբալյան, Արծնյան (երկրորդ), Գալֆայան, Հռիփսիմյան, Մսրյան, Մսրյան հնգամյա և Տեր–Ազարյան դպրոցները։ Կրթական գործում իր առանձնահատուկ տեղն ուներ Սանասարյան իննամյա արական վարժարանը (1881 - 1916 թթ)։ Մասնավոր դպրոցներում սովորողների հետ միասին, 1909 թ. Կարնո հայ աշակերտների թիվը անցնում էր 2800 - ից։ 1878 թ Կ-ումԿարինում հիմնվել էր թատերական միություն։ Մշակութային ընկերություններից հայտնի էին՝ ուսումնասիրաց, Անձնվեր, Վարդանանց, Ընկերասիրաց, Սիսական, Կրթական, Ազքատասիրաց և այլն։ Այդ ժամանակ Կարինում կար նաև 3 մանկապարտեզ։ Մինչև առաջին Համաշխարհային պատերազմը Կ - ում լույս էին տեսնում «Հառաջ», «Սիրտ», «Ալիքտ, «Երկիր», «Լույս» պարբերականներրը։ 1870-ական թթ ք-ում լույս էր տեսնում նաև §«Էնվարե շարգիե¦» 4 էջանոց թերթը, որի 2 էջը տպվում էր հայերեն, երկուսը թուրքերեն։ 1878 թ Բեռլինի կոնգրեսից հետո Թուրքիայում Աբդուլ Համիդի սկսած հայահալած քաղաքականությունը պայքարի կոչեց նաև Կ-իԿարինի հայությանը։ 1881 թ. Խ. Կետեկցյանի, Հ. Աստուրյանի, Բ. Նավասարդյանի, Կ. Նշկյանի ջանքերով այստեղ ստեղծվեց §«Պաշտպան հայրենյաց¦» խմբակը, որր հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ։ 1890-ական թթ. կեսերին Արևմտյան Հայաստանում և [[Թուրքիա]]յի հայաբնակ շրջաններում սկսված հայկական կոտորածների ալիքները հասան նաև Կարին։ Այստեղ կոտորածն սկսվեց 1895 թ հոկտեմբերի 18-ին։ Մի քանի օրվա ընթացքում ավերվեցին, հրկիզվեցին ու կողոպտվեցին հայերի տները, արհեստանոցներն ու խանութները։ Դաժանորեն սպանված հայերի թիվը 1000 մարդուց ավելի էր։ Գերվեցին կամ առևանգվեցին հարյուրավոր կանայք ու երեխաներ։
 
== '''Ճարտարապետական հուշարձանները''' ==
Կարնո պատմական հուշարձանները գրեթե չեն պահպանվել։ Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են։ Դրանցից նշանավորը ս. Աստվածածին եկեղեցին է։ Այն կառուցվել է 1840 թ, 7-րդ դ հին շինության տեղում։ Հնում այս եկեղեցու մոտ էր գտնվում Քառասուն Մարտիրոսվածների վանքը։ Ս. Աստվածածինը Բարձր Հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից է։ Այն կառուցված է, կարմրավուն, սրբատաշ ավազաքարով, որի գմբեթը հենվում է քարե ամբողջական կտորներից տաշված 20 սյուների վրա։ Շենքն ունի երեք մուտք։ Սրա մոտ գտնվում Էր չափերով ավելի փոքր ևս մեկ եկեղեցի՝ ս. Աստվածածին անունով, որտեղ Եզր կաթողիկոսի գլխավորությամբ (629-641 թթ) 629 թ տեղի է ունեցել եկեղեցական ժողով։ Հայոց եկեղեցիներում մինչև 1915 ք պահվում էին 13-18-րդ դդ տասնյակ հայերեն ձեռագրեր ու տպագիր գրականություն։ Կարինը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր։ Քաղաքում գործում էին նաև հայ կաթոլիկների 2 եկեղեցիները, որոնցից մեկը կառուցվել է, 18-րդ դ՝ Աբրահամ ամիրա Ալավերդյանի միջոցներով։ Ս. Աստվածածին եկեղեցիների մոտ էր գտնվում բարեկարգ ու պարսպապատ hայոց գերեզմանատունը, որտեղ պահպանվում էին 11 - 12-րդ դդ տապանաքարեր։ Կարնո ուխտատեղիներից է ս. Նշանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էրզրում» էջից