«Վանի թագավորության տնտեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 15.
===Ոռոգումը և ջրամատակարարումը===
 
Ջրամատակարարումն ու [[ոռոգում]]ն պետության տարածքների տնտեսության վրա ազդեցության կարևորագույն գործոններ էիր։ Ուրարարտական թագավորական բոլոր տնտեսությունները տեղաբաշխվում էին գործարկված ոռոգման ջրանցքների շուրջը։ Հայկական լեռնաշխարհի շատ տարածքներ՝ այդ թվում [[Վանա լիճ|Վանա լճի]] շրջակայքը, [[Արածանի]] գետի հովիտը և [[Արարատյան դաշտ]]ավայրըը պարզագույն հողագործության համար պիտանի չեն, սակայն արհեստական ոռոգման պայմաններում առատ բերքատվություն կարող են ապահովել։ Առկա ռեսուրսների և բնակչության ներգրավումը ոռոգման խոշոր ջրանցքների կառուցման գործում նպաստեցին պետականության առաջադիմությանն ու ծաղկման, ինչը իր գագաթնակետին հասավ մ.թ.ա. VIII դարում։ Շնորհիվ ոռոգման համակարգի ստեղծման վրա ծախսած ջանքերի ուրարտացիները բավականաչափ հացահատիկային մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն ստացան, որպեսզի կախված չլինեին հարևան երկրներից, ինչպես նաև բազմապատկեցին խաղողի այգիները և դարձան Հին աշխարհի խոշորագույն գինի արտադրողն ու արտահանողը<ref name="Piotrovski"/>։
Բացի այդ նորաստեղծ քաղաքներն ու ամրոցները պահանջում էին ջրամատակարարման անհրաժեշտ համակարգի կառուցում։ Այդպիսի համակարգերը անհրաժեշտ էին ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական նպատակներով, հատկապես քաղաքի շրջափակման ժամանակ։ Ուրարտացիները մեծ հաջողությունների հասան ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման գործում։ [[Իշպուինի]], [[Մենուա]], [[Արգիշտի I]], [[Սարդուրի II]], [[Ռուսա I]] և այլ թագավորների օրոք կառուցվել են ոռոգման բազմաթիվ արդյունավետ ջրանցքներ, որոնց մի մասը առ այսօր օգտագործվում է, որոշ դեպքերում՝ առանց էական վերակառուցման[5]։