«Ուրարտերեն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
'''Ուրարտերեն''' (խալդերեն, բիայներեն), արևմուտքից մինչև արևելք՝ [[Վանա լիճ|Վանա լճից]] մինչև [[Ուրմիա լիճ]], հյուսիսից մինչև հարավ՝ [[Արարատյան
Պատկանում է [[խուռիա-ուրարտական լեզվաընտանիք]]ին: Հնարավոր է, որ հարազատ է արևելակովկասյան լեզուներին: Որոշ գիտնականներ կարծում են, որ ուրարտերենը Վանի թագավորության միայն գրավոր լեզուն էր, իսկ խոսակցականը [[հայերեն]]ն էր<ref name="Մովսիսյան">Արտակ Մովսիսյան «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) մեհենագրությունը»</ref><ref name="Իշխանյան">''[[Ռաֆայել Իշխան՛ան]]'' Вопросы происхождения и древнейшей истории армянского народа, «Грааль», Москва, 2002 ISBN 5-94688-015-2</ref><ref name="Գավուքչյան">''[[Մարտիրոս Գավուքչյան|Martiros Kavoukjian]]'' Armenia, Subartu and Sumer: Armenia, Subartu, and Sumer : the Indo-European homeland and ancient Mesopotamia, Montreal, 1989, ISBN 0-921885-00-8</ref>: Ուրարտերենի այժմ հայտնի հուշարձանները, որոնք վերաբերվում են մ.թ.ա. 9-6-րդ դարերին, թույլ չեն տալիս կազմել լեզվի բառապաշարի քիչ թե շատ ամբողջական պատկերը: Այդ հուշարձանները շատ նույնատիպ են, նրանց մեջ ասվում է հիմնականում ռազմական արշավանքների, ջրանքների կառուցման, զոհաբերությունների և այլ բաների մասին: Ուստի բառապաշարի այնպիսի կարևոր մասեր, ինչպիսիք են մարմնի մասերը, բարեկամությանը վերաբերվող եզրույթները շատ աղքատ են ներկայացված: Նման դեպքերում շատ մեծ դեր են կատարում հայերենի տվյալներ, որտեղ մնացել են ուրարտերենի հետքերը: Հայերենում բացատրություն չունեցող մի քանի հազար բառերի մեջ շատ ուրարտական բառեր կան: Դրա հիման վրա լեզվաբանները փորձում են վերականգնել ուրարտերենի բառապաշարը տարբեր լեզվաբանական մեթոդների օգնությամբ:
|