«Էլեկտրական գեներատոր»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Թարմացնել}}
[[Պատկեր:Electrical Machinery 1917 - generator stator.jpg|250px|մինի]]
'''Էլեկտրականէլեկտրական գեներատոր''', (էլեկտրամեքենայական), մեխանիկական էներգիան հաստատուն կամ փոփոխական [[հոսանք]]ի էլեկտրական [[էներգիա]]յի փոխակերպող [[մեքենա]] է։ Աշխատում է էլեկտրամագնիսկան ինդուկցիայի (ինդուկտիվ Էլեկտրականէլեկտրական գեներատոր) և էլեկտրաստատիկ ինդուկցիայի (ունակային կամ էլեկտրաֆոր Էլեկտրականէլեկտրական գեներատոր) սկզբունքով։ Շարժման մեջ է դրվում հիդրավլիկական շարժիչներից (հիդրոգեներատոր), արագընթաց շոգե- կամ գազատուրբիններից (տուրբագեներատոր), [[ներքին այրման շարժիչ]]ներից (դիզել-գեներատոր), էլեկտրական շարժիչներից (շարժիչ-գեներատոր, էլեկտրական փոխակերպիչ)։ Էլեկտրականէլեկտրական գեներատորի հիմնական տեխնիկական ցուցանիշներն են' [[հզորություն]]ը (կվտ), [[լարում]]ը (վ), ռոտորի պտույտների թիվը (պտխ)։ Փոփոխական հոսանքի Էլեկտրականէլեկտրական գեներատորի համար լրացուցիչ նշվում են [[ֆազ]]երի թիվը և [[Հաճախականություն (հավանականությունների տեսություն)|հաճախականություն]]ը (հց): Առաջին Էլեկտրականէլեկտրական գեներատորները XVII—XVIII դդ. ստեղծված ունակային գեներատորներն էին։ Առաջին ինդուկտիվ Էլեկտրականէլեկտրական գեներատորները ստեղծվեցին [[Ֆարադեյ|Ֆարադեյի]] աշխատանքների հիման վրա ([[1831]]—32), բայց արդյունաբերական նշանակություն ստացան միայն XIX դ. վերջերին (հատկապես Մ. 0. [[Դոչիվո-Դոբրովոչսկի|Դոչիվո-Դոբրովոչսկու]] կողմից եռաֆազ հոսանքի համակարգի մշակումից հետո)։ Էլեկտրականէլեկտրական գեներատորի աշխատանքի սկզբունքը հետևյալն է. եթե պտտական կամ հետադարձ համընթաց շարժման միջոցով ստեղծվի [[մագնիսական դաշտ|մագնիսական ուժային դաշտ]]ի և [[Էլեկտրականէլեկտրական հաղորդիչներ|էլեկտրական հաղորղչի]] հարաբերական տեղաշարժ (երբ տեղի ունենա մագնիսական ուժային դաշտի հատում), ապա էլեկտրամագնիսական ինդուկցիայի օրենքի համաձայն հաղորդչում կառաջանա էլշու։ Մագնիսական ուժային դաշտ ստեղծվում է հաջորդաբար փոփոխվող [[բևեռականություն|բևեռականությամբ]] [[էլեկտրամագնիս]]ների կամ հաստատուն մագնիսների (փոքր հզորության մագնիսաէլեկտրական Էլեկտրականէլեկտրական գեներատոր) միջոցով։ Հաղորդիչները տեղավորվում են ֆեռոմագնիսական համաձուլվածքի բարակ թիթեղներից հավաքված միջուկի փորակներում և հաջորդաբար միացվում այնպես, որ նրանցում ինդուկցված փոփոխական էլշուները գումարվում են։ Ֆեռոմագնիսական միջուկը, փոքրացնելով մագնիսական հոսքի ճանապարհի դիմադրությունը, մեծացնում է հոսքը, դրանով իսկ' էներգիայի փոխակերպման ինտենսիվությունը։ Եռաֆազ փոփոխական հոսանքի Էլեկտրականէլեկտրական գեներատորներում հաղորդիչները միավորվում են 3 հավասար խմբերում (ֆազերում) և տեղաբաշխվում միմյանց նկատմամբ 120 էլեկտրական աստիճան շեղումով։ Հաստատուն հոսանքի Էլեկտրականէլեկտրական Գներատորների էլեկտրամագնիսների կամ հաստատուն մագնիսների համակարգը, իսկ միջուկը փաթույթով (խարիսխ), ուր ինդուկցվում է Էլշու, պատվում է (ռոտոր)։ Դա կապված է հատուկ կառուցվածքի պատվող մեխանիկական ուղղիչի (կոեկաոր) օգնությամբ ինդուկցվող փոփոխական Էլշու-ի ուղղման անհրաժեշտության հետ։ Հոսանքը դուրս է բերվում անշարժ ամրացված էլեկտրագրաֆիտային կամ պղնձագրաֆիտային խոզանակներով, որոնք, շփվելով կոլեկտորի մակերևույթի հետ, ապահովում են անհրաժեշտ կոնտակտ։ Ինդուկտորի էլեկտրամագնիսները գրգռվում են՝ կախված բեռնվածքի հոսանքից կամ անկախ դրանից։ Առաջին դեպքում, նայած էլեկտրամագնիսների և խարսխի փաթույթների միացման եղանակին, տարբերում են՝ զուգահեռ (շունտային), հաջորդաբար (սևրիես) և խառը (կոմպաունդ) գրգռումով [[հաստատուն հոսանք]]ի Էլեկտրականէլեկտրական գեներատորներ։ Երկրորդ դեպքում էլեկտրամագնիսները սնվում ևն առանձին աղբյուրից։ Հաստատուն հոսանքի Էլեկտրականէլեկտրական գեներատորները կիրառվում են էլեկտրաքիմիայում՝ շարժիչ-գեներատորային փոխակերպիչների կազմում, Էլեկտրաեռակցման, գլոցման հաստոնների շարժիչների սնման համար ևս։ Կան փոփոխական հոսանքի սինխրոն և ասինխրոն Էլեկտրականէլեկտրական գեներատորներ։ Սինխրոն Էլեկտրականէլեկտրական գեներատորներում, ի տարբերություն ասինխրոնների՝ գեներացվող, լարման հաճախականությունը համեմատական է ռոտորի պտտման արագությանը։ Առավել տարածված են եռաֆազ հոսանքի սինխրոն Էլեկտրականէլեկտրական Գներատորները։ Փոփոխական հոսանքի Էլեկտրականէլեկտրական գեներատորների ինդուկտորը պտտվող է (ռոտոր), իսկ խարիսխը ՝ անշարժ (ստատոր)։ Դա ապահովում է հուսալի հոսանքահանումը՝ առանց շփվող կոնտակտների։ Ինդուկտորի սնման համար անհրաժեշտ ոչ մեծ հզորությունը (Էլեկտրականէլեկտրական Գներատորների հզորության 1—3%) տրվում է կոնտակտային օղակների միջոցով։ Անկոլեկտոր ասինխրոն Էլեկտրականէլեկտրական գեներատորի ռոտորի վրա փաթույթ չունի (հոծ ռոտոր), կամ Էլ ունի կարճ միացված փաթույթ (կարճ միացված ռոտոր)։ Ներկայումս շահագործման մեջ գտնվող ամենահզոր Էլեկտրականէլեկտրական գեներատորների հզորությունը 800 հազար կվտ է (Սլավյանսկի պետական շրջանային էլեկտրակայանի տուրբագեներատորը)։ Կառուցվում է 1,2 միլիոն կվտ հզորությամբ տուրբագեներատոր։ Նախագծվում են 1,2—2,5 միլիոն կվտ հզորությամբ շոգեգեներատորներ։
 
Հայաստանում խորհրդային տարիներին մինչև 100 կվտ հզորությամբ սինխրոն Էլեկտրականէլեկտրական գեներատորներ արտադրում էր «Հայէլեկտրամաշ» միավորումը։
 
{{ՀՍՀ}}
15 551

edits