«Ֆիզմաթ դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 20.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:ArtashesShahinyan-k1.jpg|մինի|Արտաշես Շահինյանի կիսանդրին դպրոցի բակում]]
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անմիջական նախաձեռնությամբ։ Դպրոցը, լինելով իր տեսակի մեջ միակը հանրապետությունում, մոտ 45 տարի հավատարիմ է իր առաքելությանը։ Անցած 48 տարիների ընթացքում դպրոցը հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով։ 1994 թվականին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, երբ գիտությունը և կրթությունը մղվել էին հետին պլան, [[ԵՊՀ]]-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ միջնակարգ դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. կազմակերպել [[Երևան]]ի [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի [[ուսուցիչ]]ների ամենամյա գիտամեթոդական գիտաժողով։ Այս [[տարի]]ների ընթացքում գիտաժողովը ոչ միայն գոյատևեց, այլև ընդլայնեց իր գործունեությունը՝ աշխատանքներին մասնակից դարձնելով [[մարզ]]երի ուսուցիչների։ Գիտաժողովի աշխատանքները ղեկավարել են հանրապետությունում հայտնի և հարգարժան այնպիսի գիտնական-մանկավարժներ, ինչպիսիք են ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, պրոֆեսոր Հ.Երիցյանը, ֆիզմաթներ Ֆ.Մելիք-Ադամյանը, Ա.Վաղարշակյանը, Օ.Միքայելյանը, Էյլեր Յուզբաշյանը և ֆիզմաթ դպրոցի վաստակաշատ մանկավարժ Ռ.Մարտիրոսյանը։ Գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել են երկու խմբերում՝ [[մաթեմատիկա]]յի և [[ֆիզիկա]]յի։ Կարդացված մի շարք հետաքրքիր և արժեքավոր զեկուցումներից շատերը տպագրվել են տարբեր գիտամեթոդական պարբերականներում։ Այս դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և [[ինֆորմատիկա]]յի ամբիոնները։ Դպրոցի փորձառու մասնագետներն են ղեկավարում մեթոդ-միավորումները՝ [[հայոց լեզու]] և [[գրականություն]], ռուսաց լեզու և օտար լեզուներ, [[պատմություն]] և [[աշխարհագրություն]], [[քիմիա]] և [[կենսաբանություն]]։