«Ներսես Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն]]ում։ 1953 թ. ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի ռեժիսուրայի բաժինը։ 1959 թ-ից աշխատել է [[Հայֆիլմ]] կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` որպես ռեժիսոր։ 1966-67 թթ. աշխատել է «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիայում. եղել է Յու. Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը։ Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում` [[Խոշոր շահում]], [[Վերջին կիրակին]], [[Մենավոր ընկուզենի]] և այլն։ Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես [[Հարսնացու հյուսիսից]] ֆիլմի նկարահանումից հետո։ [[Երջանկության մեխանիկա (ֆիլմ)|Երջանկության մեխանիկա]] ֆիլմի համար 1983 թ. արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհուրդի և Կոմերիտմիության մրցանակի։
 
«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք։ «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լյումեր եղբայրների անվան բրոնզե մեդալի։