«Արամ Սարոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 25.
Քննադատական աշխատանքներն են՝ «Մոռացված հաց» անթոլոգիան՝ նվիրված հայկական ծագումով ամերիկյան գրողների առաջին սերնդին (հրատարակված Դավիթ Խերդյանի կողմից), «Ամերիկյան պոեզիայի ամփոփագիր»:
 
[[2008]] թ. արժանացել է Ուիլյամ Կարլոս Ուիլյամսի անվան մրցանակի «Փոքրիկ բանաստեղծությունների ամբողջական ժողովածու»-ի համար: Այս ժողովածուի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը պարզ, ոչ ավանդական ուղղագրությամբ, հակասական բառ է՝ «Լուույսս»՝ տպված գրքի դատարկ էջի մեջտեղում: Այն ստացել է «Ազգային ներդրում արվեստների մեջ» մրցանակը:
 
== Կարծիքներ Արամ Սարոյանի մասին ==
{{քաղվածք|Ուշ վաթսունականներին, երբ ես ինձ բանաստեղծ էի համարում, Արամը բանաստեղծ էր, որին ես նախանձում էի: Պարզ չէր, նա կատակո՞ւմ էր, թե՞ հասել էր այն ամենին, ինչին կարելի էր հասնել: Մինչ մնացածներս փորձում էինք լինել բայեր, ինչպես բոլորն էին մեզ սովորեցրել, նա համբերություն ունեցավ օգտվելու գոյականներից: Նա խոր շունչ քաշեց և նետվեց իրեն բնորոշումներ տալու ինքնավստահության մեջ: Նա իրեն ազատ արձակեց, թողեց կմկմալ, թողեց, որ բառը կրկնվի, հետո անհայտանա, հետո կիզակետից ընկնի: Մինչ մենք բոլորս վազում էինք կյանքի ետևից՝ էջով մեկ ընկած նրա գոյականները փայլփլում էին, շնչում ու դողում և շարժվում կամաց, նրբորեն ներսից դուրս անցնում:|Վիտո Ակոնցի}}
 
{{քաղվածք|Արամ Սարոյանի փոքրիկ բանաստեղծությունները դարձան լեգենդ այն ժամանակ, երբ դեռևս երեք տասնամյակ առաջ անհայտացան գրադարակներից, իսկ դրանց վերստին հայտնվելը՝ իրադարձություն եղավ: Այս նրբաճաշակ աշխարհում Սարոյանը կանխատեսեց պոեզիայի հաջորդ երեսուն տարին: Սարսուռի առաջացումը լեզվի միջոցով, էլեկտրոնային պոեզիայի և կայքային գեղագիտության մանրազնին տեսանելիությունը, գաղափարների և ընթացքների միաձուլումը ազդեցին մտածող բանաստեղծների ընթացիկ գործունեության վրա: Նրա գիրքը արդիական է:|Քենեթ Գոլդսմիթ}}
[[Կատեգորիա:Ամերիկահայեր]]
[[Կատեգորիա:Ամերիկացի արձակագիրներ]]