«Վիկտոր Գրիշին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Պետական գործիչ | հայերեն անուն = Վիկտոր Գրիշին Վասիլևիչ | բնօրինակ անուն = Гришин, Вик...»:
(Տարբերություն չկա)

13:20, 20 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Վիկտոր Գրիշին Վասիլևիչ (սեպտեմբերի 5, 1914, Սերպուխով), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Վիկտոր Գրիշին Վասիլևիչ
Гришин, Виктор Васильевич
Դրոշ
Դրոշ
Խորհրդային քաղբյուրոյի անդամ
1971 թվականի ապրիլի 9-ին - 1986 թվականի փետրվարի 18-ին
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, պետական գործիչ և հիշատակագիր
Ծննդյան օր սեպտեմբերի 18, 1914
Ծննդավայր Ռուսաստան Սերպուխով
Վախճանի օր մայիսի 25, 1992
Վախճանի վայր Մոսկվա
Թաղված Նովոդեվիչյան գերեզմանոց
Դինաստիա ԽՄԿԿ 1939-1991
Քաղաքացիություն  ԽՍՀՄ
Հայր Վասիլիյ Իվանվիչ Գրիշին
Մայր Օլգա Ալեքսանդրովնա Գրիշինա
Ամուսին Իրինա Միխայիլովնա
Զավակներ որդի-Ալեքսանդր(1950) դուստր-Օլգա(1952)
 
Պարգևներ

Աշխատանքային գործունեություն

Ավարտել է ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1937-1950 թվականներին ղեկավար աշխատանք է կատարել Սերպուխովում, ապա՝ Մոսկվայում։ 1956 թվականից եղել է ՀԱՄԽ-ի նախագահ, 1967 թվականից՝ ԽՄԿԿ Մոսկվայի քաղկոմի առաջին քարտուղար։ ԽՄԿԿ ԿԿ-ի անդամ 1952 թվականից, 1961 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի Նախագահության, 1966 թվականից՝ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1971 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ ԽՍՀՄ 3-9-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1967 թվականից՝ Գերագույն սովետի Նախագահության անդամ։ Պարգևատրվել է Լենինի 3 և «Պատվո նշան» շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։