«Լուսինե Գևորգյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Ծնվել է 1970ին, հունիսի 15-ին Երևանում։ Ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոգիտական բաժինը. դիպլոմի թեման է «Մշակույթը հայկական հեռուստատեսությունում»։ 1995-ին նկարահանել է «Լուսինը կորցրել է հիշողությունը» էքսպերիմենտալ ֆիլմը, որը նույն տարում ցուցադրվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի վիդեո արտ հավաքածոի հետ մեկտեղ Երևանում։ 1996-ին նկարահանել է «Քաղաքը ներկված սև ու սպիտակ» ֆիլմը, 1998-ին «Իդեա իքս» ֆիլմը, աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, ուր սկսել է իր հեղինակային «Հեփենինգ» հաղորդաշարը, որը 1996 -ից շարունակել է ԱՐ հեռուստաընկերությունում։ Մասնակցել է Ղազախստանի Ալմա Աթայի «Եվրազիա» կինոփառատոնին, 1999-ին մասնակցել է Գերմանիայի ՕբերհաուզենՕբերհաուզենի կինոփառատոնի կինոշուկային, նկարահանել է Երևան կինոստուդիայի պատվերով «Փորձ» վավերագրական ֆիլմը՝ հաշմանդամների խնդիրների մասին, 2000-ին Ինտերնյուս -Հայաստան հաս․ կազմակերպության աջակցությամբ նկարահանել է «Այբուբեն» ֆիլմը, «Իդեա իքս» ֆիլմով մասնակցել է «Մասնավոր Հայացք» Երևանյան կինոփառատոնին, նկարահանել է «Ազատ տեղաշարժի իրավունք» վավ․ ֆիլմը, Հ 2 Հեռուստատեսության պատվերով նկարահանել է «Անդերգրաունդ» երկմասանոց հեռուստատեսային ֆիլմը, 2001-ին նկարահանել է «Հղիության արհեստական ընդհատում» ֆիլմը, 2002-2004 թթ․ Ինտերնյուս-Հայաստան կազմակերպության պատվերով նկարահանել է հայ ստեղծագործողների մասին պատմող սյուժեներ Անդրկովկասյան «Խաչմերուկ» հեռուստանախագծի համար, «ՍԱՐ» թվ-ի պատվերով նկարահանել է «Իդեա իքս» Հայկական ճարտարապետության գաղտնագիտական շերտերը բացահայտող հաղորդաշար, նկարահանել է «Զվարթնոց» ֆիլմը, 2005 թ․-ին «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի մամլո խոսնակն է և կազմակերպում է փառատոնի քարոզարշավը, «Լուսինը կորցրել է հիշողությունը» և «Իդեա Ֆիքս» ֆիլմերը ընդգրկվում են «ԿԻՆ» կիոփառատոնի հետահայաց ծրագրի մեջ, 2006-2007 «Չգիտեմ» վավերագրական կինոնախագծով մասնակցում է շվեյցարական «Ֆոկալ» կինո ֆոնդի կազմակերպած կինոդասընթացներին Թբիլիսիում, 2008-ին «Նոնա և ընկերներ» կինոնախագծով մասնակցել է Հարավ կովկասյան կինոգործիչների ասոցիացիայի կազմակերպած պրոդյուսորա-սցենարիստական դասընթացներին Թբիլիսիում, 2009-ին «Նոնա և ընկերներ» նախագիծը ընդգրկվել է Թբիլիսիի Պրոմեթևս կինոփառատոնի Փիթչ․Դոկ ֆորումի կինոնախագծերի մրցույթում և արժանացել է երկրորդ տեղին, 2010-ին «Նոնա և ընկերներ» կինոնախագիծը ընդգրկվել է «Ոսկե Ծիրան» կինոփարատոնի «Ռեժիսորներ Առանց Սահմանների» ֆորումի կազմում, որպես զարգացման փուլում գտնվող նախագիծ։ 2014-ին Նկարահանել է «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական ֆիլմը։ Բոլոր ֆիլմերը դրված են www.youtube.com կայքում։
 
{{DEFAULTSORT:Գևորգյան, Լուսինե}}