«Դավիթ Զավրիյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 3.
Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, իսկ բարձրագույնը՝ [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ում, որտեղ աշակերտել է [[Դմիտրի Մենդելեև]]ին։ Դեռևս համալսարանում ուսանելիս Զավրիյանը մեկնել է արտասահման և գիտական հետազոտություններ կատարել Փարիզի համալսարանում։ Ավարտելուց հետո աշխատանքի է անցել [[Պետերբուրգի ճանապարհաշինարարական ինստիտուտ]]ում որպես լաբարատորիայի վարիչ և [[անօրգանական քիմիա]]յի դասախոս ու շարունակել զբաղվել գիտահետազոտական աշխատանքով։ Զավրիյանը հիմնականում զբաղվել է անօրգանական քիմիայով, սակայն նրան հետաքրքրել են նաև [[ֆիզիկական քիմիա]]յի, [[քիմիական տեխնոլոգիա]]յի, ինչպես նաև նավթի երկաբանությանը վերաբերող հարցեր։ բացի իր բուն մասնագիտությունից՝ զբաղվել է նաև [[հնագիտություն|հնագիտության]] և [[լեզվաբանություն|լեզվաբանության]] հարցերով։
 
[[1921]]-ին Թիֆլիսից տեղափոխվել է [[Երևան]] և նշանակվել [[ԵՊՀ]] տեխնիկական (բնագիտական) ֆակուլտետի դեկան։ Մեծ աշխատանք է կատարել այդ ֆակուլտետի համար դասախոսական կադրեր հավաքագրելու, ինչպես և լաբարատոր սարքավորումներ ձեռք բերելու ուղղությամբ։ 1921-ի վերջերին և 1922-ի սկզբին մի քանի ամիս եղել է ԵՊՀ ռեկտոր, ապա համալսարանի գործերով մեկնել [[Մոսկվա]] ու [[Պետերբուրգ]] և չի վերադարձել։ 1922-ի գարնանից աշխատանքի է անցել Թիֆլիսի ճանապարհաշինարարական ինստիտուտում որպես անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։ Իր գիտական գործունեության հետագա շրջանում նա սերտ կապերի մեջ է եղել ԵՊՀ-ի, Հայաստանի մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտությունների ակադեմիայի հետ։
 
Վախճանվել է Թբիլիսիում։