[[Պատկեր:Petrogliph-Ughtasar-Armenia2.jpg|մինի|200px|աջից|Ժայռապատկերներ, Ուխտասար, Հայաստան]] Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902թ.ից մինչև 1910թ., իսկ արդեն 1913թ. հայտնաբերված ժայռապատկերների մասին Գրիգոր Ղափանցյանը ընդարձակ հոդված է գրել Արարատ ամսագրում (№1): Հայաստանում կա աշխարհագրական հինգ տարածք, որոնցից են՝ [[Արագած]], [[Գեղամա լեռներ]], [[Սյունիք]]՝ [[Ուխտասար]]ի լանջերը։ Ընդհանուր թվով 20000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է ՍյունացՍյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազ և ավելի վաղ ժամանակներով։ Սյունաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի վրա ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ Դրանք հարուստ նյութ են տալիս [[Հայկական լեռնաշխարհ]]ի բնակիչների կենցաղը, պաշտամունքը, սովորություններն ու արվեստը ուսումնասիրելու համար և կարևոր նշանակություն ունեն որպես պատմական սկզբնաղբյուրներ։<ref>Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967</ref>
== Ընդհանուր տեղեկություններ ժայռապատկերների մասին ==