«Վալկիրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 16.
'''Վալկիրիա''' ({{lang-de|Die Walküre}}), WWV 86B, գերմանացի նշանավոր երգահան [[Ռիխարդ Վագներ]]ի 3 գործողությունից բաղկացած օպերա, «[[Նիբելունգի մատանին]]» 4 օպերայից բաղկացած շարքի երկրորդ ստեղծագործությունը, հաջորդում է «[[Հռենոսի ոսկին]]» օպերային։ Գերմաներեն [[լիբրետո]]ն ևս կոմպոզիտորինն է։ Առաջնախաղը տեղի է ունեցել [[1870]] թ. [[հունիսի 26]]-ին [[Մյունխեն]]ի ազգային թատրոնում։
 
== Ստեղծման պատմություն ==
Օպերայի լիբրետոն, ինչպես և ամբողջ «[[Նիբելունգի մատանին]]» շարքինը, գրվել է հենց Վագների կողմից [[1849]]-[[1852]] թթ. [[Ցյուրիխ]]ում։ Երաժշտությունն ստեղծվել է [[1852]]-[[1856]] թթ. նույն վայրում։ Օպերայի սյուժեն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա՝ գրի առնված Վելսունգյան ասքում և Երաժշտական Էդդայում<ref>Roberta Frank (2005). "Wagner's Ring, North-by-Northwest", ''University of Toronto Quarterly'', vol.&nbsp;74, pp.&nbsp;671–676.</ref><ref>Stanley R. Hauer (1991). "Wagner and the Völospá", ''19th-Century Music'', vol.&nbsp;15, pp.&nbsp;52–63.</ref>։
 
Տող 28.
Օպերան առաջին անգամ բեմադրվել է [[1870]] թ. [[հունիսի 26]]-ին [[Մյունխեն]]ում [[Ֆրանց Վյուլներ]]ի ղեկավարությամբ. Վագները դժգոհ էր դրանից, քանի որ համոզված էր, որ քառերգությունը պետք է բեմադրվի ամբողջական, չմասնատված, սակայն ստօպված էր տեղի տալ Բավարիայի Լյուդովիկոս 2-րդ թագավորի պահանջին։ Կոմպոզիտորի գաղափարն իրականացվեց միայն [[1876]] թ. առաջին [[Բայրոյթյան փառատոն]]ի ժամանակ. «Վալկիրիան» ներկայացվեց [[օգոստոսի 14]]-ին, դիրիժորում էր [[Հանս Ռիխտեր]]ը։ Օպերայի ամերիկյան առաջնախաղը տեղի է ունեցել [[Նյու Յորք]]ի Երաժշտական ակադեմիայում [[1877]] թ. [[ապրիլի 2]]-ին<ref>''The Victor Book of the Opera'', 10th edition, 1936</ref>։
 
== Ընդհանուր տեղեկություն ==
Օպերան բաղկացած է 3 գործողություններից։ Դեպքերը, սյուժեն դիցաբանական են, տեղի են ունենում [[Հռենոս]]ի ափին։
 
[[Սկանդինավյան դիցաբանություն|Սկանդինավյան դիցաբանության]] մեջ վալկիրիաները առասպելական կին-էակներ են, խումբ, ովքեր որոշում են, թե որ ռազմիկները զոհվեն կռվում և ովքեր ապրեն։ «Վալկիրիա» օպերայի ամենահայտնի հատվածը «Վալկիրիաների թռիչքն» է։
 
== Գործող կերպարներ ==
[[Պատկեր:Schott's 1899 Walkure title.jpg|մինի|աջից|Բրունհիլդան ժայռի վրա. 1899 թ. նկարազարդում]]
* Զիգմունդ (տենոր)
Տող 51.
*։ Շվերթլեյթա (կոնտրալտո)
 
== Համառոտ բովանդակություն ==
=== Առաջին գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 100.jpg|մինի|ձախից|Քրոջն իրեն կին առնելով՝ Զիգմունդը հանում է Նոտունգի սուրը]]
''Հունդինգի խրճիթում''. Անտառային տնակը, որտեղ ապրում են ամուսիններ Հուդինգն ու Զիգլինդեն, փոթորկից ու հետապնդողներից փրկվելով՝ ներս է վազում մի պատանի։ Նա զարմանքով դիտում է տնակի կենտրոնում աճած վիթխարի հացենին, որը հուսալի ամրակում է ամբողջ շինությունը։ Պատանուն՝ Զիգմունդին, ով թեպետ չի ասում իր անունը, հյուրընկալ դիմավորում է տանտիրուհին՝ Զիգլինդեն։ Երիտասարդներն առաջին հայացքից սիրահարվում են իրար։ Կինը պատանուն ըմպելիք է առաջարկում ու համոզում նրան, որ փոթորկալից, զարհուրելի այս գիշեր ապաստանի իրենց տնակում։
 
Տող 60.
Վրա է հասնում գիշերը, և ամուսինները ննջարան են գնում։ Սակայն Զիգլինդեն հասցնում է թաքուն հայացքով մատնանշել պատանուն հացենու բունը։ Շուտով կինը, իր ամուսնուն քնաբեր դեղի միջոցով անզգայացնելով, վերադառնում է հյուրի մոտ ու նրան հորդորում է, որ փախուստի դիմի, այլապես լուսաբացին Հունդինգը նրան մենամարտի կհրավիրի և, անշուշտ, կսպանի։ Պատանին հիշում է, որ ժամանակին հայրն իրեն ասել է, թե մի սուր կընծայի, որն իր տիրոջն անպարտելի է դարձնում։ Այդ պահին դրսում փայլատակում է կայծակը, և Զիգմունդը պարզ տեսնում է հացենու բունը մինչև կոթը խրված մի սուր։ Զիգլինդեն պատմում է, որ, երբ իր կամքին հակառակ՝ ստիպված էր չսիրած մարդու հետ ամուսնանալ, իրեն ծպտված այցելել էր միաչքանի անծանոթ (Վոտան), ով իր սուրը մինչև կոթը հացենու բունն էր խրել ու հայտարարել, որ սուրը բաժին կհասնի միայն նրան, ով կարողանա բնի միջից այն դուրս քաշել։ Եվ մինչև այժմ ոչ մեկին, այդ թվում և իր ամուսնուն, դա չի հաջողվել։ Զիգմունդը հասկանում է, որ խորհրդավոր այցելուն իր հայրն էր, այսինքն՝ ինքն ու Զիգլինդեն քույր ու եղբայր են։ Հուժկու ձգումով պատանին հացենու բնից դուրս է քաշում հրաշալի սուր, որն անվանում է Նոտունգ, ու Զիգլինդեի հետ փախչում իր թշնամու տնից՝ հայտարարելով, որ քրոջը կնության է վերցնում (զուգերգ «Schläfst du, Gast?», «Քնա՞ծ ես դու, հյուր», «Winterstürme wichen dem Wonnemond», «Չար քամիները խաղաղվեցին գարնան ճառագայթներից»)։
 
=== Երկրորդ գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 112.jpg|մինի|աջից|Վոտանը և Բրյունհիլդան քննարկում են Զիգմունդի հետագան]]
''Վայրի և ամայի տեղանք լեռներում''. Մինչդեռ իրականում Զիգմունդի և Զիգլինդեի հայրը գերագույն աստված [[Վոտան]]ն է, իսկ մայրը՝ իմաստուն դիցուհի Էրդան, ով նաև ռազմաշունչ ''վալկիրիաների'' մայրն է։ Գերագույն աստվածը բարձրությունից տեսնում է սիրահարներին և որոշում փրկել որդուն. դրա համար կանչում է իր սիրելի դստերը՝ խիզախ վալկիրիա [[Բրունհիլդա]]յին՝ հրամայելով ամեն գնով պաշտպանել ազնվազարմ պատանուն։ Դրան խիստ առարկում է դիցուհի Ֆրիկան՝ Վոտանի տիկինը, ով պնդում է, որ եղբոր և քրոջ միջև սիրային կապը արատավորում է ընտանեկան օջախ հասկացությունը, ուստիև Բրունհիլդան ոչ միայն չպետք է հոր հրամանը կատարի, այլ ընդհակառակը՝ պետք է հենց Հունդինգին օգնի։ Վոտանը պաշտպանում էր որդուն՝ որպես նիբելունգների հավանական հաղթողի՝ անկախ աստվածների սահմանված օրենքների։ Բայց Ֆրիկան նկատել է տալիս, որ Զիգմունդը իշխանության տակ է այդ իսկ օրենքներով։ Նշանակում է՝ նա պետք է մահանա, իսկ նրա սուրը՝ կոտրվի։ Վոտանը հասկանում է, որ չի կարող խախտել օրենքները (ամուսնության սրբություն, անթույլատրելի արյունապղծություն) և զիջում է ու փոխում իր հրամանը՝ դուստրը պետք է պաշտպան կանգնի Զիգլինդեի իսկական ամուսնուն։ Դստերն իր զիջման իրական դրդապատճառները բացատրելով՝ գերագույն աստվածը պատմում է նիբելունգի մատանու, վերջինիս նզովքի ու աստվածներին խաբեությամբ բաժին հասած Վալհյոլ պալատի մասին։ Դեռ չի ծնվել հերոսը, ով ազատ կլինի Ֆաֆների հետ կնքած պայմանից և ունակ գրավել նրանից մատանին։ Այժմ Վոտանն ստիպված է մահվան դատապարտել իր որդուն՝ այն միակ դյուցազնին, ով կարող էր աստվածներին անխուսափելի կործանումից փրկել։ Սակայն Զիգմունդը չի կարող խուսափել պատժից և վայ, եթե Բրյունհիլդան չհարվածի նրան իր սրով (զուգերգ «Laß ich’s verlauten», «Մտքերում բացվող»)
 
Կիրճի խորքում երևում են Զիգմունդը և Զիգլինդեն։ Հայտնվում է Բրյունհիլդան ու հայտնում Զիգմունդին, որ իրենց հոր՝ գերագույն աստված Վոտանի կամքով պատանին զոհվելու է Հունդինգի հետ գալիք մենամարտում, բայց հետո հարություն է առնելու և ապրելու աստվածների հետ, Վալհյոլ պալատում։ Սակայն Զիգմունդը հրաժարվում է հավիտենությունից, քանի որ դրա գինն իր սիրելի կնոջից բաժանվելը պիտի լինի։ Նրա կիրքն ու հուսահատությունը՝ պատրաստ անգամ սպանելու իրեն և Զիգլինդային, շարժում են վալկիրիայի խիղճը, ով վճռում է հորին կամքին հակառակվել և, այնուամենայնիվ, պաշտպանել Զիգմունդին («Siegmund! Sieh auf mich!»; «Զիգմո՛ւնդ, մոտ է ժա՛մը»)։
[[Պատկեր:Wagner - die walkure fantasie.ogg|մինի|ձախից|«Վալկիրիա», ԱՄՆ, Մարին երգչախումբ]]
Վրա է հասնում Հունդինգն ու մենամարտի բռնվում Զիգմունդի հետ։ Այս ընթացքում Բրյունհիլդան ծածկում է Զիգմունդին իր վահանով. վալկիրիայի օգնությամբ պատանին սրախողխող է անում իր ահեղ թշնամուն։ Սակայն հանկարծ հայտնվում է ինքը՝ Վոտանը, ով տեսել էր դստեր անհնազանդությունը։ Հոր ցասումից ահաբեկված՝ Բրյունհիլդան ստիպված նահանջում է։ Վոտանը հարվածով երկու կես է անում Զիգմունդի սուրը, և մահամերձ Հունդինգն իր վերջին հարվածով խոցում է անզեն պատանուն։ Բրյունհիլդան, ձիով փախցնելով Զիգլինդեին, վերցնում է նաև սրի մասերը։
 
=== Երրորդ գործողություն ===
[[Պատկեր:Rhinegold and the Valkyries p 102.jpg|մինի|ձախից|Վալկիրիա Բրյունհիլդան]]
Վալկիրիաները փոթորկի միջով առաջ են գնում՝ Վոտանի զայրույթին հլու։ Լսվում է նրանց ռազմաշունչ մարտակոչը, սակայն նրանք չեն համարձակվում պաշտպանել իրենց մեղավոր քրոջը։ Իսկ Զիգլինդեն հղի է իր սիրեցյալ տղամարդուց։ Հոր կամքն անտեսելով՝ Բրյունհիլդան կնոջն է հանձնում Զիգմունդի սրի երկու կեսն ու բացահայտում, որ մինչ նրա որդու՝ Զիգֆրիդի ծնունդը թաքնվել, մեծացնել ու դաստիարակել որդուն ու վստահ լինել, որ հենց նա է հետագայում իր հերոս հոր հրաշալի սրին տիրանալու։ Զիգֆրիդը կդառնա հզորագույն հերոս և կկարողանա վերականգնել կախարդական սուրը։ Վալկիրիաները օգնում են Զիգլինդեին թաքնվել. նա պատսպարվում է թավախիտ անտառում, որտեղ Ֆաֆներ հսկան՝ վերածված վիթխարի վիշապ-օձի, պահպանում է ժամանակին իրեն բաժին հասած Հռենոսի ոսկին։
 
Տող 76.
Ժայթքում է կրակն ու մոլեգին բոցավառվում՝ անհաղթահարելի հրեղեն լեզուներով շրջապատելով բարձրաբերձ ժայռը, որի գագաթին ննջում է [[Բրունհիլդա]]ն՝ կախարդված քնով։ Վոտանը տխուր հեռանում է («Leb wohl, du kühnes, herzliches Kind!»; «Մնաս բարով, իմ փարոս, իմ հպարտություն»)։
[[Պատկեր:Richard Wagner - Ride of the Valkyries original.ogg|մինի|աջից|Վալկիրիաների թռիչքը. Ամերիկյան սիմֆոնիկ նվագախումբ]]
 
== Աստղագիտության մեջ ==
[[Ռիխարդ Վագներ]]ի օպերայի հերոսուհու՝ Զիգլինդեի անունն է կրում [[(552) Զիգելինդե|Զիգելինդե (552)]] [[աստերոիդ]]ը՝ հայտնաբերված [[1904]] թ.։ <br />Ի պատիվ հենց օպերայի է անվանակոչված [[(877) Վալկիրե|Վալկիրե (877)]] [[աստերոիդ]]ը՝ հայտնաբերված [[1917]] թ.։
Տող 90 ⟶ 91՝
{{ծանցանկ}}
 
{{Վագների ստեղծագործություններըստեղծագործություններ}}
 
[[Կատեգորիա:Վագների օպերաներ]]
[[Կատեգորիա:1870 բեմադրվածներ]]
[[Կատեգորիա:Օպերաներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Գերմաներեն օպերաներ]]
[[Կատեգորիա:Գերմանիայի օպերային թատրոններ‎]]
[[Կատեգորիա:Սկանդինավյան դիցաբանություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վալկիրիա» էջից