«Կիաքսար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 12 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: → (6) oգտվելով ԱՎԲ)
'''Կիաքսար''', Կիաքսարես (հուն. Κυαξα΄ρηζ, ծն. թ. անհայտ— մ. թ. ա. 585), [[Մարաստան]]ի թագավոր մ. թ. ա. 625-ից։ Մ. թ. ա. 616-615-ին գրավել է [[Մանա]]ն, [[Ասորեստան]]ի հնագույն պաշտամունքային և մշակութային կենտրոն [[Աշուր]]ը։ Մ. թ. ա. 614-ին դաշնակցել է [[Բաբելոն]]ի հետ՝ ընդդեմ [[Ասորեստան]]ի։ Մ. թ. ա. 612-ին դաշնակիցները գրավել և ավերել են [[Ասորեստանի]] մայրաքաղաք [[Նինվե]]ն, մ. թ. ա. 605-ին կործանել Ասորեստանը։ Նինվեի գրավման ժամանակ նրան օգնել է [[Պարույր Սկայորդի]]ն, որին Կիաքսարը ճանաչել է Հայոց թագավոր։ Արշավել է [[Լիդիա]]յի (Լյուդիա) թագավոր [[Ալիատտես]]ի դեմ։ Վճռական ճակատամարտի ժամանակ (մ. թ. ա. 585, ըստ ոմանց՝ 597) տեղի է ունեցել արևի խավարում։ Կողմերը հաշտություն են կնքել և սահման հաստատել [[Հալիս]] գետը։ Կիաքսարի օրոք [[Մարաստանը]] դարձել է հզոր պետություն։ Կիաքսարի մահից հետո նրան հաջորդել է որդին՝ Աստիազեսը (Աժդահակ)։
{{ՀՍՀ}}
 
129

edits