«Արտաշես Հովսեփյան (քանդակագործ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 28.
Մասնակցել է [[Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)|Թամանյանի հուշարձանի]] համար հայտարարված մրցույթին՝ արժանանալով առաջին ու երկրորդ մրցանակներին։ Հեղինակել է Թամանյանի արձանը, որի բացումը կայացել է [[1974]] թվականին։
 
Բացի այդ, նա 50-ից ավելի բարձրաքանդակների, բոլորաքանդակների, կիսանդրիների հեղինակ է, որոնց շարքում հիշատակման են արժանի գործերից են «Կարլ Մարքս» (բազալտ, [[1962]]), [[Ալեքսանդր Թամանյանի հուշարձան (Երևան)|«Ալեքսանդր Թամանյան»]] (բազալտ, [[1974]], Երևան, ճարտարապետ` Ս. Պետրոսյան), «[[Արմեն Տիգրանյանի հուշարձան (Երևան)|Արմեն Տիգրանյան]]» (բազալտ, [[1987]], Երևան), «Նահատակ հին արաբկիրցիների և ԽՍՀՄ հայրենական պատերազմում զոհված արաբկիրցիների հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան» (տուֆ, [[1988]], Երևան), Սիսիանի մուտքի արծիվը, «[[Օրբելի եղբայրների հուշարձան (Ծաղկաձոր)|Օրբելի եղբայրներ]]» (բազալտ, 1988, Ծաղկաձոր, ճարտարապետ [[Ռոմեո Ջուլհակյան]]), «Նիկողայոս Ադոնց» (տուֆ, 1993, Սիսիան, ճարտարապետ Ռ. Ջուլհակյան) հուշարձանները, Երևանի [[Սուրբ Սարգիս եկեղեցի (Երևան)|Ս. Սարգիս եկեղեցու]] բարձրաքանդակները (տուֆ, [[1975]]), [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ի վեհարանի բակում կանգնեցված խաչքարը, կոնյակի գործարանի համտեսի սրահի բարձրաքանդակները և կոնյակագործ [[Մարգար Սեդրակյան|Մ. Սեդրակյան]]ի հուշահամալիրն ու մյուս երախտավորների հուշարձան-կիսանդրիները՝ նույն գործարանի տարածքում (տուֆ, 1975-[[1993]]), [[Երևանի մետրոպոլիտեն]]ի «Սասունցի Դավիթ» կայարանի բարձրաքանդակները (տուֆ, [[1981]]), Բեկոր Աշոտի ([[Աշոտ Ղուլյան]]) (գրանիտ, մարմար, [[1994]], [[Ստեփանակերտ]], ճարտարապետ Ա. Իսրայելյան), [[Արթուր Մկրտչյան]]ի ([[գրանիտ]], [[մարմար]], 1994, Ստեփանակերտ) մահարձանները, [[Քաշաթաղ]]ի եկեղեցու բարձրաքանդակները, [[Ջիվանի|Ջիվանու]] հուշակոթողը [[Ջավախք]]ում, ինչպես նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ։ Հաստոցային քանդակներից են «Սևահողը» (երանգավորված գիպս, [[1961]]), «Եղիշե Չարենց» (գրանիտ, [[1961]]) և այլն։ Կատարել է նաև [[Նյու Յորք]]ի [[Սուրբ Վարդան եկեղեցի (Նյու Յորք)|Ս. Վարդան եկեղեցու]] ճակատի բարձրաքանդակների էսքիզները ([[1969]], ճարտարապետ՝ [[Ռաֆայել Իսրայելյան]])<ref>«Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005:</ref>։
 
Հովսեփյանի արվեստին բնորոշ են ծավալապլաստիկ խնդիրների համարձակ և դիպուկ լուծումներ, գեղ. ընդհանրացման մեծ ուժ և մունումենտալիզմի խոր զգացողություն։