«Մարմարիկ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Մարմարիկը գետ է ՀՀ Կոտայքի մարզում: Մարմարիկի հովիտը հյուսիսից եզրավորվում է Փամբակի, հարավից` Ծաղկունյաց լեռնաշղթաներով, իսկ գետը սկիզբ է առնում այդ երկու լեռնաշղթաների միացման տեղից: Մարմարիկը ունի մոտ 35կմ երկարություն ու ամբողջ ընթացքում հոսում է հարավարևելք-արևելք ուղղությամբ: Ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է մոտավորապես 250կմ²: Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանում կազմում է մոտ 5մ³/վրկ: Սնումը ձնաանձրևային է, հորդացումը տեղի է ունենում Ապրիլից Հունիս ամիսների ընթացքում: Գետի վերին հոսանքում կառուցված է Հանքավանի ջրամբարը: Վերին ու միջին հոսանքներում գետահովիտը V-աձև է, այստեղ կան մի շարխ հանքային ջրերի ելքեր: Ստորին հոսանքումը տաշտակաձև է ու լայնացող: Աջից ու ձախից ընդունվող վտակներից խոշորագույնը ձախից ընդունվող Մեղրաձոր գետն է: Մարմարիկի հովտում են գտնվում Հանքավան, Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր գյուղերը, ինչպես նաև բազմաթիվ հանգստյան ու ամառանոցային տներ: Հովտով են անցնում Հրազդան-Հանքավան խճուղին, Հրազդան-Դիլիջան երկաթգծի մի հատվածը: Մարմարիկը թափվում է Հրազդան գետի աջակողմյան ու միաժամանակ խոշորագույն վտակն է`թափվելով վերջինիս մեջ Հրազդան քաղաքի տարածքում: