«Մետաֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Մետաֆիզիկա''',
1․ փիլիսոփայության բնագավառ, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու ամբողջությամբ վերցրած աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։ [[Արիստոտել]]ի գործերը դասակարգելիս «Մետաֆիզիկա» անունը (հունարենից թարգ.— բնության մասին գիտությունից՝ ֆիզիկայից հետո) տրվել է նրա «առաջին
2․ Դիալեկտիկային հակադիր մեթոդ։ «Մետաֆիզիկա» տերմինը հակադիալեկտիկայի իմաստով գործածել է [[Գ․ Հեգել]]ը՝ նկատի ունենալով XVIII դ․ մետաֆիզիկայի, հատկապես Ք․ Վոլֆի համակարգի առանձնահատկությունները։ Մարքսիզմի դասականները, մատերիալիստական դիալեկտիկան մշակելով պատմության մատերիալիստական ըմբռնման և բնագիտության արդյունքների ընդհանրացման հիման վրա, այն հակադրել են մետաֆիզիկային որպես մտածողության այնպիսի եղանակի, որը հավակնում է նախապես ընտրված սխեմայի միջոցով տալու աշխարհի մեկընդմիշտ ավարտուն պատկերը։ Մետաֆիզիկան բացառում է հակասությունները, աշխարհի որակական բազմազանությունը կա՛մ համարում է կողք-կողքի տրված, առանց անցումների [բույսերի և կենդանիների տեսակների անփոփոխականության, բնության և մարդկության պատմության «շրջապտույտի» և «հավերժական վերադարձի», կատակլիզմների (կատաստրոֆների) տեսություններ են], կա՝ մ էլ հանգեցնում է մեկ ընդհանուր հիմքի (մեխանիցիզմ, պրեֆորմիզմ, ֆիզիկալիզմ և այլն)։
Սրա վրա է հիմնված զարգացման մետաֆիզիկական ըմբռնումը որպես միայն քանակական փոփոխություններով կատարվող սահուն էվոլյուցիայի։ Իմացաբանության մեջ մետաֆիզիկան դրսևորվում է իբրև ճանաչողության որևէ կողմի (զգայությունների կամ վերացական մտածողության, փորձի կամ տեսության) բացարձակացում, նրա ընթացքի միակողմանի ըմբռնում, երբ նկատի չեն առնվում որակական անցումները գիտելիքի ստացման և պատմական զարգացման մեջ, ճանաչողությունը դիտվում է որպես վերջնական, ավարտուն ճշմարտությունների գումար (դոգմատիզմ) կամ, ընդհակառակը, բացարձակացվում է գիտելիքի հարաբերականությունը (ռելյատիվիզմ)։
|