«Սննդային կապեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Ոչխար.jpg|250px|մինի|Սննդային շղթայի պարզ օրիանկ. ոչխարներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտա...»:
(Տարբերություն չկա)

14:56, 16 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Սննդային կապեր: Յուրաքանչյուր տեսակ օգտագործում է օրգանական նյութի մեջ գտնվող էներգիայի միայն մի մասը` նրա տրոհումը հասցնելով մինչև որոշակի փուլի: Տվյալ տեսակի համար ոչ պիտանի, բայց դեռևս էներգիայով հարուստ նյութերն օգտագործում են այլ օրգանիզմներ: Այսպիսով, կենսաերկրացենոզներում էվոլուցիայի ընթացքում կազմել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաններ, որոնք հաջորդաբար նյութեր և էներգիա են ստանում ելակետային սննդանյութից: Տեսակների առանձնյակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր: Սննդային շղթաների օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք: :Ամենա պարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային դիակեր միջատներ ու նեխման միկրոօրգանիզմներ: Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ` գիշատիչներ և մակաբույծներ: Օրգանական մնացորդներ առաջացնում են շղթայի բոլոր անդամների կենսագործունեության արդյունքում: Կենսաերկրացենոզները շատ բարդ են: Նրանցում միշտ գոյություն ունեն զուգահեռ և միահյուսված բազմազան բարդ սննդային շղթաներ, իսկ տեսակների ընդհանուր թիվը հաճախ չափվում է հարյուրներով և նույնիսկ հազարներով: Գրեթե միշտ տարբեր տեսակները սնվում են մի քանի տարբեր օբյեկտներով և իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոլոգիական համակարգի մի քանի անդամների համար: Այսպիսով, ստացվում է սննդային կապերի բարդ ցանց:

Սննդային շղթայի պարզ օրիանկ. ոչխարներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան միկրոօրգանիզմներ

Աղբյուրներ

10-րդ դասարանի կենսաբանություն