«Համախառն ներքին արդյունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{unreferenced}}
[[Պատկեր:GDP nominal per capita world map IMF 2008.png|400px|մինի|Երկրների քարտեզը իրենց 2008-ի ՀՆԱ-ով (անվանական) մարդագլուխ ([[Միջազգային Տարադրամային Հիմնադրամ|ՄՏՀ]], հոկտեմբեր 2008). գումարները տրված են [[դոլար]]ներով.]]
'''Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)''' ([[անգլերեն]]՝ ''Gross Domestic Product (GDP)'') կամ '''Համախառն ներքին եկամուտը (ՀՆԵ)''' (անգլերեն՝ ''GDI'') տվյալ երկրի եկամուտի և [[ներդրում]]ի [[տնտեսություն|տնտեսության]] չափաձև է, տնտեսական համակարգում մեկ տարվա ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը։ ՀՆԱ -ն տվյալ երկրի սահմաններում արտադրված ապրանքներն ու ծառայություններն են՝ ինչպես սեփական, այնպես էլ արտասահմանյան ռեսուրսների օգտագործմամբ։
 
== Տնտեսական վերլուծություն ==
Տնտեսական վերլուծության մեջ ՀՆԱ-ն համադրվում է ամբողջ բնակչության, տնտեսապես ակտիվ և զբաղված բնակչության թվաքանակի, հիմնական ֆոնդերի, ներդրումների ծավալի, աշխատավարձի ֆոնդի, պետական ծախսերի, բնակչության իրական դրամական եկամուտների ու ծախսերի և այլ ցուցանիշների հետ: ՀՆԱ-ն բնութագրում է տնտեսության միավորների արտադրական գործունեության վերջնական արդյունքը և չափում այդ միավորների կողմից վերջնական սպառման համար արտադրված ապրանքների և ծառայությունների արժեքը: ՀՆԱ - ն առաջին հերթին կարելի է ներկայացնել արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների գինը, սա նշանակում է, որ արտադրության պրոցեսում կիրառված միջանկյալ ապրանքների և ծառայությունների արժեքը չի մտնում ՀՆԱ-ի մեջ: Երկրորդ հերթին` ՀՆԱ-ն դա ներքին արդյունք է քանի որ արտադրվում է ռեզիդենտների կողմից և հաշվարկվում է առանց արտերկրում ձևավորված սկզբնական եկամուտների, որոնք կարող են ստանալ ոչ ռեզիդենտ-միավորները: Երրորդ հերթին` ՀՆԱ-ն դա համախառն արդյունք է, քանի որ ներառում է հիմնական կապիտալի արժեքի սպառումը արտադրության գործընթացում: Հիմնական կապիտալի սպառումը իրենից ներկայացնում է հիմնական կապիտալի արժեքի նվազում հաշվետու ժամանակաշրջանում` նրա ֆիզիկական և բարոյական մաշվածության և պատահական վնասների արդյունքում:
Տող 18.
 
: ''ՀՆԱ = [[սպառում]] + համախառն ներքին մասնավոր [[ներդրում]]ներ + [[կառավարության ծախսումներ]] + [[զուտ արտահանում]]''
'''''Y = C + Ig + G + Xn'''''
 
== ՀՆԱ-ի տեսակներ ==
Տող 28.
*Փաստացի ՀՆԱ - ՀՆԱ-ն է՝ ոչ լիարժեք զբաղվածության պայմաններում։
*Պոտենցիալ ՀՆԱ - ՀՆԱ-ի կանխատեսումն է՝ լիարժեք զբաղվածության պայմաններում։
 
 
== Գրականություն ==