«Ֆինանստնտեսական վերլուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆինանստնտեսական վերլուծություն''', ասելով հասկանում ենք տնտեսական ցուցանիշների դինամիկայի հ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ֆինանստնտեսական վերլուծություն''', ասելով հասկանում ենք տնտեսական [[ցուցանիշ]]ների դինամիկայի հետազոտումը ներքին և արտաքին [[տնտեսություն|տնտեսական]], տեխնիկական, սոցիալական և կազմակերպչական գործոնների ազդեցության տակ:
 
ֆինանսատնտեսական վերլուծությունը ձեռնարկությունների կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում, քանի որ տնտեսական վերլուծությունը հնարավորություն է տալիս կառավարչական որոշումներ ընդունելիս ընտրել լուծումների լավագույն տարբերակը:
Տող 5.
Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտելիքների հատուկ համակարգ է, որի օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտել տնտեսության զարգացման ուղիներն ու նահանջի պատճառները: Ձեռնարկությունների ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում հետազոտում են ապրանքների [[արտադրություն|արտադրության]] և իրացման վրա ազդող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները:
 
Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտական ուսումնասիրության մեթոդ է, որի օգնությամբ վերլուծողը մանրամասն տեղեկություններ է ստանում տնտեսական տարբեր պրոցեսների մասին: Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում ուսումնասիրվող օբյեկտը բաժանվում է բաղադրիչ մասերի և դրանցից յուրաքանչյուրի համար կատարվում է առանձին վերլուծություն:
 
Այդ գործոնները բաժանվում են երկու մասերի` հիմնականների և երկրորդականների: Առաջին հերթին վերլուծության [[ժամանակ]] որոշվում են հիմնական գործոնների ազդեցության չափը, իսկ երկրորդական գործոնների ազդեցությունն որոշվում է, եթե այն պահանջվում է:
 
Ֆինանսատնտեսական վերլուծությունը կիրառական առարկա է, որը ձևավորվեց գործնական խնդիրների լուծման պահանջից: Ֆինանսատնտեսական վերլուծությունը սերտորեն կապված է հաշվապահական հաշվառման հետ: Հաշվապահական հաշվառումը հանդիսանում է տվյալների հիմնական մատակարար:
 
===Ֆինանսական վերլուծության մեթոդները===
 
Ֆինանսական վերլուծության հիմնական նպատակն է մի քանի պարամետրերի օգնությամբ կարողանալ ստանալ ձեռնարկության ֆինանսական վիճակի իրական և օբյեկտիվ պատկերը նրա շահույթի և վնասների, ակտիվի և պասիվի մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ:
Գոյություն ունի ֆինանսական վերլուծության հետևյալ մեթոդները
* Հորիզոնական վերլուծություն
* ՈՒղղահայաց վերլուծություն
* Տրենդային վերլուծություն
* Ֆինանսական գործակիցների մեթոդ
* Համեմատական վերլուծություն
* Գործոնային վերլուծություն
 
Հորիզոնական /ժամանակային/ վերլուծություն-հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշները համեմատվում են նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշների հետ:
 
Ւղղահայաց /կառուցվածքային/ վերլուծություն-ֆինանսական ցուցանիշների կառուցվածքի որոշումը:
 
Տրենդային վերլուծություն-հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշների համեմատումը նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների շարքի հետ տրենդի որոշման նպատակով, այսինքն որոշվում է ցուցանիշների որոշման դինամիկան:
 
Ֆինանսական գործակիցների մեթոդ-հաշվետվության տվյալների կապը ցուցանիշների որոշման ժամանակ:
 
Համեմատական վերլուծություն-ֆինանսական ցուցանիշները համեմատվում են նախորդ տարիների համանման ցուցանիշների հետ, ընդ որում այդ ցուցանիշները վերցվում են կամ տվյալ ձեռնարկության մեկ այլ ճյուղից կամ էլ մրցունակ ձեռնարկության տվյալները:
 
Գործոնային վերլուծություն-այս դեպքում որոշվում է տարբեր գործոնների ազդեցությունն արդյունարար ցուցանիշների վրա ստոխաստիկ կամ դետերմինացված հետազոտությունների օգնությամբ: