«Ֆինանստնտեսական վերլուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆինանստնտեսական վերլուծություն''', ասելով հասկանում ենք տնտեսական ցուցանիշների դինամիկայի հ...»:
(Տարբերություն չկա)

14:47, 15 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ֆինանստնտեսական վերլուծություն, ասելով հասկանում ենք տնտեսական ցուցանիշների դինամիկայի հետազոտումը ներքին և արտաքին տնտեսական, տեխնիկական, սոցիալական և կազմակերպչական գործոնների ազդեցության տակ:

ֆինանսատնտեսական վերլուծությունը ձեռնարկությունների կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում, քանի որ տնտեսական վերլուծությունը հնարավորություն է տալիս կառավարչական որոշումներ ընդունելիս ընտրել լուծումների լավագույն տարբերակը:

Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտելիքների հատուկ համակարգ է, որի օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտել տնտեսության զարգացման ուղիներն ու նահանջի պատճառները: Ձեռնարկությունների ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում հետազոտում են ապրանքների արտադրության և իրացման վրա ազդող օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները:

Ֆինանսատնտեսական վերլուծությունը գիտական ուսումնասիրության մեթոդ է, որի օգնությամբ վերլուծողը մանրամասն տեղեկություններ է ստանում տնտեսական տարբեր պրոցեսների մասին: Ֆինանսատնտեսական վերլուծության ընթացքում ուսումնասիրվող օբյեկտը բաժանվում է բաղադրիչ մասերի և դրանցից յուրաքանչյուրի համար կատարվում է առանձին վերլուծություն:

Այդ գործոնները բաժանվում են երկու մասերի` հիմնականների և երկրորդականների: Առաջին հերթին վերլուծության ժամանակ որոշվում են հիմնական գործոնների ազդեցության չափը, իսկ երկրորդական գործոնների ազդեցությունն որոշվում է, եթե այն պահանջվում է:

Ֆինանսատնտեսական վերլուծությունը կիրառական առարկա է, որը ձևավորվեց գործնական խնդիրների լուծման պահանջից: Ֆինանսատնտեսական վերլուծությունը սերտորեն կապված է հաշվապահական հաշվառման հետ: Հաշվապահական հաշվառումը հանդիսանում է տվյալների հիմնական մատակարար:

===Ֆինանսական վերլուծության մեթոդները===

Ֆինանսական վերլուծության հիմնական նպատակն է մի քանի պարամետրերի օգնությամբ կարողանալ ստանալ ձեռնարկության ֆինանսական վիճակի իրական և օբյեկտիվ պատկերը նրա շահույթի և վնասների, ակտիվի և պասիվի մեջ կատարված փոփոխությունների վերաբերյալ: Գոյություն ունի ֆինանսական վերլուծության հետևյալ մեթոդները

*      Հորիզոնական վերլուծություն
*      ՈՒղղահայաց վերլուծություն
* 	Տրենդային  վերլուծություն
* 	Ֆինանսական գործակիցների մեթոդ
* 	Համեմատական վերլուծություն
* 	Գործոնային վերլուծություն

Հորիզոնական /ժամանակային/ վերլուծություն-հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշները համեմատվում են նախորդ ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշների հետ:

Ւղղահայաց /կառուցվածքային/ վերլուծություն-ֆինանսական ցուցանիշների կառուցվածքի որոշումը:

Տրենդային վերլուծություն-հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական ցուցանիշների համեմատումը նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների շարքի հետ տրենդի որոշման նպատակով, այսինքն որոշվում է ցուցանիշների որոշման դինամիկան:

Ֆինանսական գործակիցների մեթոդ-հաշվետվության տվյալների կապը ցուցանիշների որոշման ժամանակ:

Համեմատական վերլուծություն-ֆինանսական ցուցանիշները համեմատվում են նախորդ տարիների համանման ցուցանիշների հետ, ընդ որում այդ ցուցանիշները վերցվում են կամ տվյալ ձեռնարկության մեկ այլ ճյուղից կամ էլ մրցունակ ձեռնարկության տվյալները:

Գործոնային վերլուծություն-այս դեպքում որոշվում է տարբեր գործոնների ազդեցությունն արդյունարար ցուցանիշների վրա ստոխաստիկ կամ դետերմինացված հետազոտությունների օգնությամբ:


Աղբյուրներ

  • “Финансовый Анализ,, В.В. Ковалев, Москва-2000.
  • Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներ (ՀՀՀՀՍ ), USAID, Երևան-2001