«Քամի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 205 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
[[Ֆյոն]]ը երկրագնդի տարբեր շրջաններում տարբեր անվանում ունի։ Ժայռոտ լեռներում կոչվում է չինուկ, Չիլիական Անդերում՝ պուելչե, Արգենտինյան Անդերում՝ զոնդա, Սումատրա կղզում՝ բոխորակ, Աֆղանստանից Թուրանի դաշտավայր իջնողը՝ աֆղանցի, Միջերկրական ծովի հարավում՝ սիրոկկո, և այլն։ Մթնոլորտի շրջանառության և տարբեր տարածաշրջաններում փոփոխական եղանակների ձևավորման մեջ կարևոր դեր ունեն օդի պտտահողմային բնույթի շարժումները՝ ցիկլոններն ու հակացիկլոնները։
[[Պատկեր:Cyclone Catarina from the ISS on March 26 2004.JPG|մինի|Արևադարձային Կատրինա ցիկլոնը [[Ատլանտյան օվկիանոս]]ի հարավային մասում]]
 
[[Ցիկլոն]]ը (հունարեն է, նշանակում է պտտվող) խոշորամասշտաբ պտտահողմ է՝ կենտրոնում ցածր ճնշմամբ։ Հորիզոնական ուղղությամբ տարածվում է մինչև 2–3 հզ. կմ, ուղղահայաց՝ մինչև ներքնոլորտի վերին սահմանը։ Կենտրոնում դիտվում են ճնշման նվազագույն (920–930 մբ) արժեքներ։ Երկրի պտույտի շեղող (Կորիոլիսի ուժ) և շփման ուժերի հետևանքով Հյուսիսային կիսագնդում ցիկլոնը շարժվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, Հարավային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ։ Ցիկլոնին բնորոշ է խոնավ, ամպամած եղանակը։ Հյուսիսային և հարավային 5–20օ աշխարհագրական լայնությունների միջև 27օC-ից բարձր ջերմաստիճան ունեցող տաք ջրերի վրա ձևավորվում են արևադարձային ցիկլոնները։ Արևադարձային այն ցիկլոնները, որոնցում քամու արագությունը 17–32 մ/վ է, կոչվում են փոթորիկներ, իսկ եթե արագությունը գերազանցում է 32 մ/վ-ը՝ արևադարձային մրրիկներ։ Եղանակի ծառայության մեջ ընդունված է արևադարձային ցիկլոններն անվանել կանանց անուններով՝ Նենսի, Ժանետ և այլն։ Արևադարձային ցիկլոնները բնության ահեղ երևույթներից են և պատճառում են հսկայական ավերածություններ. քանդում են շինություններ, առաջացնում ալեկոծություններ, ջրհեղեղներ։ Առանձնապես վտանգավոր են ծովափերին դրանց առաջացրած բարձր ալիքները (մինչև 32 մ), որոնք իրենց ճանապարհին սրբում-տանում են ամեն ինչ՝ բնակավայրեր, շինություններ, պատճառում մարդկային զոհեր։ Այն երկրներում, որտեղ այդ ցիկլոնները հաճախակի են, ստեղծվում են հատուկ ծառայություններ, որոնք մշտապես հետևում են դրանց ձևավորմանը, շարժման ուղղությանն ու արագությանը և այդ մասին հաղորդում համապատասխան կազմակերպություններին։