«Մկանային հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Մկանային հյուսվածքների''' ({{lang-lat|textus muscularis}}), գլխավոր դերը տարածուրյանտարածության մեջ ամբողջ [[օրգանիզմ]]ի և նրա առանձին մասերի տեղափոխության ապահովումն է: Դա պայմանավորված է նրանով, որ [[գրգիռ]]ների ազդեցությամբ այս հյուսվածքները ընդունակ են կծկվելու:
 
Մկանային հյուսվածքների կծկվող տարրերի ձևի փոփոխությանը հետևանք է կծկվող [[սպիտակուց]]ների [[մոլեկուլ]]ների՝ [[ակտին]]ի և [[միոզին]]ի փոխազդեցությամբ, որն իրականանում է այլ սպիտակուցների և [[կալցիում]]ի իոնների մասնակցությամբ: Քանի որ կծկման համար պահանջվում է մեծ քանակությամբ [[էներիգի]]ա, այդ պատճառով մկանային հյուսվածքները հարուստ են [[միտոքոնդրիում]]ներով: Նրանց [[ցիտոպլացմա]]յում կան մեծ քանակով [[գլիկոգեն]] և [[միոգլոբին]]:
 
Բոլոր մկանային հյուսվածքները կազմում են մորֆոֆունկցիոնալ խումբ, բայց կծկվող օրգանոիդների կառուցվածքով պայմանավորված բաժանվում են երկու ենթախմբի:
Առաջին ենթախումբը հարթ մկանային հյուսվածքներն են: Հարթ մկանային բջիջների միոցիտների ցիտոպլազմայում գտնվող ակտինի թելերը և միոզինի թելերը առաջացնում են կծկվող [[միոֆիբբրիլ]]ներ և չունեն միջաձիգ գծավորություն:
 
Երկրորդ ենթախումբը միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներն են: Սրանք կազմված են մկանային տարրերից, որոնց կազմում միշտ առկա են հատուկ օրգաններ՝ և ակտինային, և միոզինային [[միոֆիլամենտ]]ներ, որոնցից կազմավորվում են միոֆիբրիլները: Ակտինային և միոզինային միոֆիլամենտների փոխադարձ դասավորությունը պայմանավորում է միջաձիգ գծավորությունը:
 
[[Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք]]ները ավելի արագ են կծկվում, քան [[հարթ մկանային հյուսվածք]]ները:
 
24 967

edits