«Քամի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 85 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Քամին''' [[օդ]]ի շարժումն է [[Երկրի մակերևույթ]]ին գրեթե զուգահեռ։ Սովորաբար նկատի է առնվում այդ շարժման հորիզոնական, երբեմն նաև ուղղահայաց բաղադրիչը։
 
[[Մթնոլորտ]]ի տարբեր մասերում, ջերմաստիճանի տարբերությամբ պայմանավորված, [[մթնոլորտային ճնշում]]ը սովորաբար բաշխված է անհավասարաչափ։ Ճնշման այդ տատանումներն են առաջացնում օդի հոսք՝ բարձր ճնշման վայրից դեպի ցածր ճնշման վայր։ Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում։
== Քամու ուսումնասիրությունն ու չափումները ==
Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում։
 
Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն։ Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ)։ Այստեղ քամու օրական միջին արագությունը հասնում է 44 մ/վ-ի, իսկ առանձին պահերի՝ մինչև 90 մ/վ-ի։ ՀՀ-ում քամու մեծ արագություններ դիտվում են հատկապես լեռնանցքներում։ Այդ առումով բնորոշ է Սիսիանի լեռնանցքը, որտեղ քամու տարեկան միջին արագությունը 8,8 մ/վ է, իսկ տարեկան 86 օր ուժեղ քամիներ են լինում։ Քամու ուժն արտահայտում են Բոֆորտի 12 բալլանոց սանդղակով (անգլիացի Ֆ.Բոֆորտն է 1806 թ-ին առաջին անգամ կիրառել քամու ուժը չափող սանդղակ)։ 0 բալլի դեպքում անդորր է. քամու արագությունը նվազագույնն է՝ 0,02 մ/վ, իսկ 12 բալլ ուժգնության դեպքում արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի. դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը և այլն։ Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է։ Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում։ Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են այսպես կոչված քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն, ինչպես նաև գյուղատնտեսական և քաղաքաշինական որոշակի հարցերում մասնագետները ճիշտ կողմնորոշվեն։
 
Բնության մեջ քամին մշտապես փոխում է ուղղությունը և կոչվում է հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է։ Պատահում է, որ տվյալ բնակավայրում տարբեր ուղղությամբ փչող քամիները հաճախակի են կրկնվում։ Եթե հայտնի են քամիների ուղղությունները և դրանց կրկնությունները, կազմում են այսպես կոչված քամու վարդը, որի միջոցով, օրինակ, որոշում են, թե բնակավայրի որ կողմում կառուցեն օդն աղտոտող ձեռնարկությունները, որպեսզի փոշին, ծուխը, թունավոր գազերը բնակավայրի վրա չտարածվեն, ինչպես նաև գյուղատնտեսական և քաղաքաշինական որոշակի հարցերում մասնագետները ճիշտ կողմնորոշվեն։
== Քամու տիպերը ==
Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները։