«Քամի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 15 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
(վիքիֆիկացում)
[[Պասսատներ|Պասսատ]]ները (իսպաներեն է, նշանակում է քշող-տանող քամի) կայուն ուղղություն ունեցող քամիներ են։ Քանի որ հասարակածային գոտում գերակշռում է ցածր ճնշումը, իսկ 25–30օ լայնություններում՝ բարձր ճնշումը, ապա Երկրի մակերևույթի վրա բարձր ճնշման գոտուց քամին մշտապես շարժվում է դեպի հասարակած։ Իր առանցքի շուրջը Երկրի պտույտի ազդեցությամբ պասսատները Հյուսիսային կիսագնդում թեքվում են դեպի աջ, այսինքն՝ դեպի արևմուտք, և փչում են հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք, իսկ Հարավային կիսագնդում՝ դեպի ձախ և ուղղված են հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք։
 
[[Մուսսոն]]ները տարվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են։ Ձմռանը փչում են ցամաքից դեպի օվկիանոս, ամռանը՝ օվկիանոսից ցամաք։ Մուսսոնների և բրիզների առաջացման պատճառը ցամաքի և ջրի անհամաչափ տաքացումն է։ Բրիզներն օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են. առաջանում են հիմնականում ծովերի, լճերի և լայնահուն գետերի ափերին։ Դրանք ցերեկը փչում են ծովից դեպի ցամաք, իսկ գիշերը՝ ցամաքից դեպի ծով։ Բրիզները բնորոշ են նաև Սևանա լճին, հատկապես՝ նրա հարավային ափերին։
 
[[Բրիզ|Բրիզներ]]ն օրվա ընթացքում երկու անգամ ուղղությունը փոխող քամիներ են. առաջանում են հիմնականում ծովերի, լճերի և լայնահուն գետերի ափերին։ Դրանք ցերեկը փչում են ծովից դեպի ցամաք, իսկ գիշերը՝ ցամաքից դեպի ծով։ Բրիզները բնորոշ են նաև Սևանա լճին, հատկապես՝ նրա հարավային ափերին։
 
[[Լեռնահովտային քամիներ]]ը նույնպես օրվա ընթացքում երկու անգամ են փոխում իրենց ուղղությունը՝ առաջանալով հովիտների և նրանց կից լեռնալանջերի միջև։ Մինչև կեսօր օդը հովտից լեռնալանջով բարձրանում է վեր՝ առաջացնելով հովտային քամի, իսկ երեկոյան քամին փչում է լեռներից դեպի հովիտներ, և կոչվում է լեռնային քամի։ Լեռնահովտային քամիները բնորոշ են նաև ՀՀ տարածքին, հատկապես Արարատյան գոգավորությանը։ Լեռնային երկրներին բնորոշ են տաք ու չոր ֆյոն քամիները, որոնք առաջանում են լեռնաշղթայի տարբեր լանջերին օդի ջերմաստիճանի և ճնշումների մեծ տարբերության պատճառով։ Ձմռանը ֆյոնը, իջնելով ձյունածածկ լանջերից, առաջացնում է արագ ձնհալք, որի պատճառով հաճախ այն անվանում են ձյուն «խժռող» քամի։ ՀՀ-ում ֆյոնը բնորոշ է Աղստևի հովտին, Սևանա լճի ավազանին և Զանգեզուրին։