«Արտակարգ իրավիճակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 21.
Ինֆրաձայնային զենք- Բարձր հաճախականութան ինֆրաձայնային ալիքներ են, որոնք չեն վնասում տեխնիկան, այլ ազդում են մարդու հոգեկան աշխարհի վրա, առաջացնում են վախ, տագնապ, սարսափ։
 
Հրկիզող զենք- Այս զենքերը ունեն շատ մեծ խոցելիություն, ավիրումավերում են կառույցները, տեխնիկան, առաջացնում են կոտրվածքներ, այրվածքներ։[[այրվածք]]ներ։
 
[[Հրահելներ]]- Այս զենքերը իրենց մեջ պարունակում են մագնեզիում, սելիտրա և ասֆալտ։ Այրվելիս առաջացնում են 1600° ջերմություն։
 
Քիմիականյ[[Քիմիական զենք]]- Մարտական թունավոր նյութեր են։ Սա կիրառվում է ավիառումբերի միջոցով, գազային կամ փոշի վիճակում։ Քիմիական զենքերը լինում են կայուն և անկայուն։
 
#* Նյարդապարալիտիկ քիմիական նյութեր- Այս նյութերը առաջացնում են նյարդերի կաթված։ Որպես առաջին օգնություն պետք է կիրառել հակաթույն և հակագազ։
#* Մաշկաթարախահարույց քիմիական նյութեր- Այս նյութերը մաշկի վրա միանգամից առաջացնում են թարախային վերքեր։ Որպես առաջին օգնություն հագցնել հակագազ, և մաշկը վնասել հակաթույնով։
#* Ընդհանուր ազդեցության թունավոր նյութեր- Այս թունվոր նյութերը պարունակում են կապտաթթու և քլորցիան:
#* Հեղձուցիչ թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը շնչելու ժամանակ առաջացնում են շնչահեղձություն:
#* Հոգեքիմիական թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը առաջացնում են հոգեկանի խանգարում:
* Արցունքաբեր թունավոր նյութեր- Այս թունավոր նյութերը առաջացնում են արցունքահոսություն, հազ, քթահոսություն:
# Արյունաբեր թունավոր նյութեր
 
Բինարային զենք- Այս զենքը կազմված է երկու անվտանգ քիմիական նյութերից, որոնք զենքի պայթելու ժամանակ միանում, խառնվում, և դառնում են խիստ վտանգավոր: Այդ երկու գազերն են` VX, GB:
 
Ջրածնային զենք- Այս զենքի կիրառման դեպքում առաջանում են հինգ ախտահանող գործոններ.
 
# Հարվածային ալիք- Այն ազդում է կենդանական աշխարհի վրա, տեխնիկայի և կառույցների վրա է ունենում ազդեցություն: Տևողությունը` 20 վայրկյան:
# Լուսային ճառագայթում- Առաջացնում է այրվածքներ, հրդեհներ, կուրացում: Տևողությունը` 20 վայրկյան:
# Էլեկտրամագնիսական իմպուլս- Հիմնականում ազդում է տեխնիկայի վրա:
# Ռադիոակտիվ ախտոտում- Առաջացնում է ռադիոակտիվ փոշի, որը վարակիչ է:
# Ներթափանցող ռադիացիա- Առաջացնում է գենետիկ մուտացիաներ, ախտահարում է ոսկրածուծը, առաջանում է սուր ճառագայթային հիվանդություն, արյան քաղցկեղ: Սերունդները ծնվում են զանազան հիվանդություններով:
 
Այս զենքի կիրառման ժամանակ բնակչությանը պետք է տարահանել, մարդու մաշկը պետք է պաշտպանել անջրաթափանց կոստյումներով, ձեռքերը պետք է պաշտպանել ռետինե ձեռնոցներով, շնչուղիները պետք է պաշտպանել հակագազով, քիթը փակել խոնավ շորով:
 
[[Կենսաբանական զենք]]- Սուր ինֆեկցիոն հիվանդություններ հարուցող մանրէներ են: Որպես հատուկ վտանգավոր ինֆեկցիաներ հանդիսանում են խոլերան, ժանտախտը, սիբիրյան խոցը, բնական ծաղիկը:
 
* [[Խոլերա]]- Սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է: Հարուցիչը [[վիբրիոն]]ն է: Հարուցիչը օրգանիզմ է անցնում ախտոտված [[Ջուր|ջրի]], [[սննդամթերք]]ի և վարակված ձեռքերի միջոցով: Մարդը ջրազրկվում է, դեմքը գունատվում է, մաշկը չոր է, նկատվում է փսխում և լուծ: Խոլերայի կայծակնային ձևում մարդը մահանում է 3-4 օրում: Սառում են, ջերմաստիճանի անկում է նկատվում` 34-35°: Որպես առաջին օգնություն պետք է աղաջուր տալ: Կիրառվում են դեղորայք, մարդկանց պատվաստումներ են իրականացվում:
* [[Սիբիրյան խոց]]- Այս հիվանդության հարուցիչը սիբիրյան խոցի ցուպիկներն են, որոնք ապրում են խոշոր եղջերավոր կենդանիների աղիներում: Մարդը վարակվում է կենդանու կաթից, մսից, բրդից: Սիբիրյան խոցի 3 ձև կա` մաշկային, թոքային, աղիքային: Սիբիրյան խոցի թոքային և աղիքային ձևերը առավել ծանր ձևեր են:
* [[Ժանտախտ]]- Հարուցիչը ցուպիկն է: Մարդուն փոխանցվում է հիմնականում առնետներից: Ժանտախտի 3 ձև գոյություն ունի` մաշկաբուբոնային, թոքային, կայծակնային: Ժանտախտի կայծակնային ձևը արտահայտվում է այն ժամանակ, երբ հարուցիչը անցնում է արյան մեջ: Ժանտախտի կայծակնային ձևը լինում է թոքային ձևից հետո: Կանխարգելումը` պայքար կրծողների դեմ:
* [[Բնական ծաղիկ]]- Մարդկանց վարակը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով: Ախտահարվում է մաշկը, լիմֆատիկ գեղձերը: Լյարդն ու փայծաղը մեծանում են, հիվանդը սկսում է արյունահոսել: Կանխարգելումը պատվաստման միջոցով:
Հակահամաճարակային միջոցառումներ- Մարդկանց պետք է մեկուսացնել, հիվանդի հետ չշփվել, դեզինսեկցիա` միջատների դեմ պայքար, դեզինֆեկցիա, դեռատիզացիա` պայքար առնետների դեմ: Մաշկը պետք է ախտահանել քիմիական նյութերով` սպիրտ, օղի, յոդ, օծանելիք: Ախտահանումը կարելի է կատարել նաև եռացրած ջրի գոլորշիով:
 
 
== Արտակարգ իրավիճակներում բնակչության բարոյահոգեբանական պատրաստվածությունը ==
 
Արտակարգ իրավիճակներում մարդկանց մոտ առաջանում են ռեակտիվ վիճակներ, ոչ ադեկվատ վարք, աֆեկտային վիճակում են գտնվում մարդիկ: Այս դեպքում մարդը լացի փոխարեն կարող է ծիծաղել: Սթրեսի պատճառները բաժանվում են երկու խմբի.
 
# Առաջին խմբի պատճառները կապված են մարդու կյանքի, առողջության, ֆիզիկական ոչնչացման վտանգի հետ` պայթյուն, հրդեհ, երկրաշրժ, ռադիացիա:
# Երկրորդ խմբի պատճառները կապված են ինֆորմացիայի բացակայության հետ: Այս իրավիճակում առանձնացվում են երեք շրջան.
 
* Արտակարգ իրավիճակի առաջին 5 ժամը` հզոր սթրես, խուճապ, տագնապ:
* Արտակարգ իրավիճակի երկրորդ շրջանը կապված է մտերիմների, բարեկամների կորստի հետ:
* Արտակարգ իրավիճակի երրորդ շրջանը կոչվում է հետսթրեսային շրջան, երբ մարդը գիտակցում է պատահածը, ընկնում է ընկճախտի մեջ, կորցնում է վստահությունը ապագայի հանդեպ:
Տուժածին պետք է ցույց տալ հոգեբանական օգնություն:
 
Արտակարգ իրավիճակներում կատարվում է ռիսկի գնահատում, որոշում: Ռիսկը հավանականությունների և հետևանքների համադրումն է: Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագիրը ՀՀ-ում.
 
* Տարածքի սեյսմիկ գնահատում:
* Բնակարանների և շինությունների սեյսմիկ ռիսկի գնահատում:
* Վթարային շինությունների ուժեղացում, ամրացում:
* Կարևոր նշանակության օբյեկտների սեյսմակայունության բարձրացում: