«Հոր (եգիպտական դիցաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գոր (եգիպտական դիցաբանություն)''', արևի աստվածը Հին Եգիպտոս|հին եգիպտական դիցարա...»:
(Տարբերություն չկա)

15:49, 14 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Գոր (եգիպտական դիցաբանություն), արևի աստվածը հին եգիպտական դիցարանում, Օզիրիսի և Իզիդայի որդին։ Համարվել է իբրև փարավոնների իշխանության հովանավոր։ Սկզբնապես պատկերվել է սավառնող թռչնի տեսքով (և, ըստ երևույթին, համարվել երկնքի աստված), իսկ հիմնականում՝ բազեի (նաև բազեի գլխով մարդու) կամ թևավոր արևի սկավառակի տեսքով։ Ըստ առասպելի, Գորը մենամարտում հաղթել է հոր սպանողին՝ չարության աստված Սեթին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։