«Մասնակից:Aneta2002/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Մասնակցի ավազարկղ}} <!-- ԽՄԲԱԳՐԵՔ ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ --> '''Ձկնորսություն'''՝ որսի տեսակ։ Թվում է, ձուկ ո...»:
(Տարբերություն չկա)

12:49, 14 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ձկնորսություն՝ որսի տեսակ։ Թվում է, ձուկ որսալը բոլորովին էլ դժվար գործ չէ․վերցնում ես կարթը,ծայրի կեռին իբրև խայծ ամրացնում մի որդ,կարթը նետում ջուրն ու սպասում, մինչև ջրի մութ խորքերում հիմար ձկնիկը կուլ կտա խայծը։ Եվ ահա դուք գետափին եք։ Թափով նետում եք կարթը,բայց․․․խայծով կեռիկը մի կողմ է թռչում,իսկ կարթաձողի ծայրը մտրակում է ջուրը՝ վախեցնելով ձկներին։

Ձկնորս-մարզիկների միջև տեղի են ունենում տարբեր մրցումներ։ Ամռանը կազմակերպվում են կարթով,սպինինգով(սա վրան կոճ ամրացրած կարթաձողից,կարթաթելից և փայլախայծից կազմված ձկնորսական սարք է), ձմռանը՝ փայլախայծով և ծայրին զոդված կեռիկով կապարի փոքրիկ կտորի խայծով ձկնորսության մրցումներ։Ձկնորսները մրցում են նաև ձկնորսական սարքերը հմտորեն գործածելու մեջ․հատուկ հրապարակներում փայլախայծի փոխարեն նետում են փոքրիկ ծանրություններ՝ մրցելով դիպուկ և հեռու նետելու մեջ։ Այդ մրցումները կոչվում են կաստինգ։Մարզական ձկնորսության միջազգային կոնֆեդերացիան կազմակերպում է ձկնորսության և կաստինգի աշխարհի առաջնություններ և հաստատում համաշխարհային ռեկորդներ։